Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սփյուռքի նախարարն ընդունեց ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունին

Փետրվար 06,2015 19:23

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Շնորհավորելով ՀՀ-ում Չինաստանի նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ներկայումս բարձր մակարդակի վրա գտնվող հայ-չինական հարաբերությունները նրա պաշտոնավարման ժամանակ ավելի կզարգանան: Նախարարը կարևորեց նաև հայ-չինական տնտեսական կապերի ակտիվացումը:

Հ.Հակոբյանը դեսպանին տեղեկացրեց, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ստեղծելիս ուսումնասիրվել է նաև Չինաստանի պետության փորձը սփյուռքի հետ համագործակցելու բնագավառում:

Դեսպանի խնդրանքով նախարարը հանգամանորեն ներկայացրեց գերատեսչության գործունեությունը, գործառույթները, ամենամյա ծրագրերը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրապարակած համահայկական հռչակագրի քաղաքական, ազգային, բարոյական ասպեկտները:

Նախարարը շեշտեց, որ ակնկալում են Չինաստանից բարձր մակարդակի պատվիրակության ժամանում՝ «Մարդկությունն ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանցքային միջոցառումներին ներկա լինելու համար:

Անդրադառնալով Չինաստանում սովորող հայ երիտասարդների հաջողություններին ու Նանջինգում գործող հայ ուսանողների միությանը՝ նախարարը կարևորեց հայ և չին երիտասարդների համագործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Թիան Էրլունին ասաց. «Հայաստանը հետաքրքիր է այն առումով, որ ինչպես և Չինաստանը, հնագույն պատմություն և ավանդույթներ ունեցող երկիր է և մեծ սփյուռք ունի: Չինական սփյուռքը 50-60 միլիոն է և հիմնականում բնակվում է զարգացած երկրներում՝ ԱՄՆ-ում և արևմտյան Եվրոպայում: Մեծ համայնքներ կան Ինդոնեզիայում և Մալազիայում, որոնք կազմում են բնակչության 20-30 տոկոսը»:

Դեսպանը ներկայացրեց նաև Չինաստանում սփյուռքի հետ աշխատող պետական կառույցի գործառույթները: Նա նշեց, որ ՉԺՀ-ում սփյուռքի հարցերով զբաղվում է կառավարությանն առընթեր գրասենյակը, որը նախարարությանը համարժեք միավոր է և ստորաբաժանումներ ունի երկրի բոլոր քաղաքներում: Չինաստանում մշակվել են սփյուռքի ներկայացուցիչների իրավունքներն ու շահերը պաշտպանող օրենքներ, որոշումներ, իրավական ակտեր, որոնք էլ դեսպանը պատրաստակամություն հայտնեց փոխանցել ՀՀ սփյուռքի նախարարությանը:

Քննարկվեցին նաև հետագա համագործակցության այլ հարցեր:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728