Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվում է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլը

Փետրվար 06,2015 18:48

ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ կարգավորվող պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղերի վաճառքի պայմանների հետ կապված հարաբերությունների և կարգի մեջ օրերս ՀՀ կառավարությունը կատարել է փոփոխություններ, որը վերաբերում է ծրագրի երկրորդ փուլի աշխատանքների կազմակերպման ու իրականացման գործընթացին:

Արդյունքում` ընդլայնվել է ծրագրից օգտվող պետական կազմակերպությունների ցանկը: Այժմ որպես ծրագրի շահառու կարող են դիտարկվել ՀՀ կառավարության կողմից վերջին 3 տարվա ընթացքում հավանության արժանացած ծրագրեր իրականացնող կամ այդ ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցություն ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք:

Փոփոխություն է կատարվել նաև պետության և կառուցապատողի միջև կնքվող բնակելի և ավտոկայանատեղի նշանակության տարածքների առքուվաճառքի նախնական պայմանագրում. բնակարանի մեկ քառակուսի մետրի արժեքը գնահատվել է 310 000 դրամ, ավտոկայանատեղի համար՝ 1950000 դրամ`՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Նշենք, որ առկա է առնվազն 117 բնակարան և 117 ավտոկայանատեղ:

Համաձայն կառավարության վերոհիշյալ որոշման` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով:

Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի երկրորդ փուլին մասնակցելու և հայտեր ներկայացնելու ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կտրամադրվի տեղեկատվություն:    

 ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728