Լիտվայի առողջապահության նախարար Ռիմանտե Շալաշևիչյուտեի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մինսկից մեկնել է Վիլնյուս։ Նպատակը` առողջապահության ոլորտում հայ-լիտվական համագործակցության ընդլայնումն է։
Երկու երկրի նախարարների մասնակցությամբ քննարկվել են բժշկական ապահովագրության, առողջապահական համակարգի ֆինանսավորման և այլ հարցեր:
Կաունաս քաղաքում Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիտվայի համալսարանի բժշկական գիտությունների հիվանդանոց («Kauno klinikos»):
Նախարարին են ներկայացվել Լիտվայի հաջողությունները փոխպատվաստման իրականացման գործում, սրտաբանական ծառայության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության որակի ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաև ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին:
Կարդացեք նաև
Դեղերի վերահսկողության պետական ծառայությունում տեղի առաջատար մասնագետները մեր պատվիրակությանը ծանոթացրել են Լիտվայի դեղերի շուկայի կառավարման փորձին: Այցելություններ են կազմակերպվել նաև դեղագործական ընկերություն, որտեղ հայկական կողմին են ներկայացրել արտադրական պայմանները: Շրջայց է կատարվել նաև Վիլնյուսի «Santariškių klinikos» բժշկական կենտրոնում:
ՀՀ առողջապահության նախարարություն