Մինսկը ցանկանում է նպաստել Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ուղիղ երկխոսություն սկսելուն, հայտնել է Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը՝ Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, փոխանցում է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով Բելառուսի ԱԳՆ-ին:
Մակեյը նշել է, որ ԵՄ և ԵՏՄ երկխոսություն հաստատելու Մինսկի հետաքրքրությունը կապված է երկու միությունների միջև երկարաժամկետ փոխգործակցության հեռանկարները քննարկելու հետ:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել էր, որ հնարավոր է համարում ԵՄ և ԵՏՄ երկխոսությունը տնտեսական հարցերի շուրջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ