«Այս պահին սահմանին կա դանդաղ պատերազմ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սահմանային լարվածությանը, այսպես արտահայտվեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա շեշտեց. «Եթե մեկ օր պարտվենք, մենք ոչ թե զոհ կունենանք, այլ դիրքեր կկորցնենք: Եթե ամեն օր իրենց խախտումներին և ոտնձգություններին պատասխան չտանք, ապա կսկսենք պարտություններ կրել պատերազմում»:
Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ ամեն օր հրամանատարությունը նոր ելքեր է որոնում և հակառակորդի «նորարարություններին» նոր պատասխաններ է տալիս:
Դառնալով սահմանային միջադեպերին, մասնավորապես Ներքին Կարմիրաղբյուրի գնդակոծությանը և խաղաղ հայ բնակչի զոհվելուն, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Սա անպատասխան չի մնա, բայց մենք խաղաղ բնակիչների հետ կռիվ չունենք՝ ի տարբերություն իրենց»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ