Այսօր` 2015թ. փետրվարի 6-ին, կրճատվեցին Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ: Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում:
Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին և լիահույս է, որ գործարանն, այնուամենայնիվ, վերագործարկվելու է և բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի:
Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեր հետ միասին պայքարելու ենք հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար:
Կարդացեք նաև
Նաիրիտ Գործարան ՓԲԸ
արհմիութենական կոմիտե