Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում սահմանադրական բարեփոխումների մասին հստակեցումնե՞ր են լինելու

Փետրվար 06,2015 16:49

«Ոնց էր երևում Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը. ոչ մի քաղաքական ուղերձ խորհրդաժողովը չէր պարունակում։ Իսկ դեմքերի ու մասնակիցների առումով կատարյալ սնանկություն էր»,-Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս կգնահատի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովը, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

ՀՀԿ-ական պատգամավորը խորհրդաժողովին նոր, հետաքրքիր բան` ո՛չ դեմքերի, ո՛չ ելույթների և ասելիքների առումով չի տեսել, այլ նկատել է Գագիկ Ծառուկյանի վախեցածությունը: Հետաքրքրվեցինք` ի՞նչ վախի մասին է խոսքը, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Ըստ էության, Ծառուկյանը վախեցած է սահմանադրական բարեփոխումներից, որոնք անկախ իր քմահաճույքից, տեղի են ունենալու։ Վախեցած է, որովհետև մի պահ մտքով անցել էր նախագահի թեկնածու լինել»:

ՀՀԿ-ականի աչքով էր ընկել խորհրդաժողովի անցկացման սրահը, որն, ըստ նրա, այլ նպատակներով կարելի էր օգտագործել:

Մեր այն հարցին` այդ ինչպե՞ս է նման պատասխանատու հայտարարություններ անում սահմանադրական բարեփոխումների մասին, ինչ-ինչ հստակեցումնե՞ր են մտցվել իշխանական խոհանոցում: Կարեն Ավագյանը, չցանկանալով ավելի բացել փակագծերը, ասաց. «Մնացածը` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728