Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 6-ին Կրեմլում կհյուրընկալի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մենք պատրաստ ենք կառուցողական խոսակցություն վարել, որպեսզի հասնենք այս կամ այն պայմանավորվածություններին, որոնք կօգնեն ընդհանուր կայունության հաստատման, Կիևի և Դոնբասի պաշտոնական անձանց միջև ուղիղ կապ ստեղծելու գործերին, որպեսզի նրանք կոնտակտային խմբի հետ ավելի արդյունավետ աշխատեն և նպաստեն Ուկրաինայի հարավ-արևելքում տնտեսական կապերի վերականգնմանը», – հայտնել է ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովը՝ նշելով, որ բարձր մակարդակով հանդիպումից առաջ խորհրդակցություն կունենան առաջնորդների ներկայացուցիչները:
Ուշակովը տեղեկացրել է, որ այս հանդիպման պատճառներից է Ուկրաինայում իրավիճակի վատացումը:
Փետրվարի 5-ի երեկոյան Օլանդն ու Մերկելը Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոյին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ