Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սառնաղբյուրցի ազատամարտիկն արտասվեց` ձերբակալված որդուն ազատ տեսնելով (Տեսանյութ)

Փետրվար 06,2015 16:40

Այսօր Ախուրյանի ոստիկանության շենքի դիմաց աննկարագրելի ուրախություն էր, սառնաղբյուրցի ձերբակալված երիտասարդի ազատ արձակմանը սպասող լրագրողների ու ակտիվիստների տրամադրությունը անչափ բարձր էր:

Գյումրու ռուսական հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Մնացական Ալեքսանյանը, դուրս գալով ոստիկանության շենքից, գրկախառնվեց հորը ու լրագրողներին խնդրեց թույլ տալ իրեն արագ հեռանալ, քանի որ տանը սպասում է հիվանդ մայրը: Նա խնդրեց մտնել իր դրության մեջ, քանի որ ուզում է վայրկյան առաջ տեսնել մորը: «Հասկանում եք` հայ տղայի համար ինչ է երկու օր իր հիվանդ մորը չտեսնելը: Մնացած տեղեկությունները հետագայում, չենք կորի, մարդ ենք, կպարզաբանենք: Հիմա ոչինչ չէի ուզի ասել»,-ասաց Մնացական Ալեքսանյանը:

Mnacakan_Aleqsanyan-3 Mnacakan_Aleqsanyan

Վերջինս նշեց, որ ցույցի մասնակցելով` արդարացի պահանջ է ներկայացրել և իր պահանջը համայն հայության պահանջն է: Իսկ թե ինչո՞ւ ցույցի հազարավոր մասնակիցներից ձերբակալվեց հենց ինքը, երիտասարդն ասաց, թե սա « հասանելի տեղեկություն» չէ: Նա հավելեց, որ դա կատարվել է տեսանյութերի հիման վրա: Ոստիկանությունում ձեզ ճնշումների ենթարկե՞լ են հարցին, երիտասարդը պատասխանեց` ոչ: Այն հարցին, թե նորից դուրս կգա՞ք փողոց, Մնացական Ալեքսանյանն ասաց, որ Պերմյակովին դեռ չեն հանձնել և կարծես թե չեն էլ հանձնելու, հետևաբար և խաղաղ երթի կմասնակցի:

Նրա փաստաբան Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ այս պահին որոշում է կայացվել իր պաշտպանյալին ազատ արձակելու մասին, նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Փաստաբանը նշեց` իրեն որոշումն են հանձնել, որտեղ գրված է, թե ձերբակալման հիմքեր չլինելու պատճառով ազատ են արձակում: Սակայն, ըստ Հայկ Հարությունյանի, դեռևս խափանման միջոցի մասին գաղափար չունեն: Փաստաբանը համոզված է, որ հասարակական հնչեղության ու ճնշումների արդյունքում են իր պաշտպանյալին ազատ արձակել:

Մնացականի հայրը` Մարտիրոս Ալեքսանյանը, շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցներին`հայրենասիրական կոչեր հնչեցնելով: Նա հազիվ էր պահում իր արցունքները: Վերջինս ասաց, որ հայոց ազգը հզոր է, և կգա ժամանակ, որ Մասիսը մերը կլին, ծովից ծով Հայաստան կունենաք, և որ համախմբվածության արդյունքում հայոց ազգը մեծ հաղթանակներ կունենա: Հայրը նշեց, որ երկու տարի առաջ, երբ որդին սահմանի վրա էր, առաջին գծում ծառայում էր, ինքը թեև վախենում էր միակ որդու կյանքի համար, սակայն ներքուստ շատ հպարտ էր, որ նա ծառայում է ժողովրդի համար: Ըստ նրա, իր որդին մի քանի թուրքերի է ոչնչացրել:

Այն հարցին,թե կլքե՞ք Հայաստանը կատարվածից հետո, Մարտիրոս Ալեքսանյանն ասաց`երբեք: «Ես իմ գերեզմանոցը, իմ տունը, իմ ընկերներին, իմ հողը, որի վրա արյուն եմ թափել, իմ երկիրը կյանքում չեմ լքի: Ես կպայքարեմ, էն գործողությունները, որոնք մենք կատարում էինք 80-90-ական թվականներին երկրի կայացման համար, բարձիթողի չեմ մատնի ու աշխարհի որևէ երկրում տաքուկ անկյուն չեմ փնտրի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728