ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դրական է գնահատել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և միջնորդ խմբի համանախագահների հետ փետրվարի 5-ին կայացած հանդիպումը:
«Մյունխենի անվտանգության համաժողովին Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը լավ էր», – գրել է դիվանագետը Թվիթերում և ողջունել է հակամարտությանն առնչվող լարվածությունը նվազեցնելու գործում Նալբանդյանի նվիրվածությունը:
Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Գերմանիայում՝ մասնակցելու փետրվարի 5-7-ը Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ