Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտերգեմ տեխնոլոգիա» ՍՊԸ-ի տնօրենին նախնական կալանքի տակ են պահում օրենքի խախտմամբ». իրավապաշտպան

Փետրվար 06,2015 15:44

«Ինտերգեմ տեխնոլոգիա» ՍՊԸ-ի տնօրեն Արեն Ծերունյանին, որի դեմ դատական հայց են ներկայացրել «Ինգոարմենիա» եւ «Ռեսո» ապահովագրական ընկերությունները, նախնական կալանքի տակ են պահում օրենքի խախտմամբ: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում, ներկայացնելով գործի մանրամասները, ասաց «Ինտերգեմ տեխնոլոգիա» ՍՊԸ-ի տնօրեն Արեն Ծերունյանի շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գագիկ Պապոյանը:

Փաստաբանը ներկայացրեց, որ «Ինտերգեմ տեխնոլոգիա» ՍՊԸ-ի տնօրեն Արեն Ծերունյանը իր ապահովագրական միջնորդական ընկերության միջոցով 2010-2011 թվականներին պայմանագրեր է կնքել «Ինգոարմենիա», «Ռեսո» եւ այլ ապահովագրական ընկերությունների հետ, ձեռք է բերել համապատասխան ԱՊՊԱ կտրոններ եւ իրացրել. «Սակայն 2011 թվականին, իր գործունեությունը զարգացնելու համար, Արեն Ծերունյանը ներդրել է ինչպես իր գումարները, այնպես էլ իրացումից ստացված գումարները:

Ընկերության տնօրենը չի կարողացել այդ գումարը ակտիվ շրջանում վերադարձնել, այդ պատճառով 2011 թվականի հոկտեմբերին «Ինգոարմենիա» ընկերությունը միակողմանիորեն դադարեցրել է պայմանագիրը ընկերության հետ եւ պահանջել է վերադարձնել շուկայում գտնվող ԱՊՊԱ կտրոնները, պայմանագրերը եւ դիմել է դատարան: Այս հիմքով «Ռեսո» ապահովագրական ընկերությունը նույն պահանջներն է ներկայացրել դատարան: Դատարանը բավարարել է հայցը:

Հարուցվել է քրեական գործ եւ 2013 թվականին Արեն Ծերունյանին հետախուզում են հայտարարել: Նրան նույն թվականին ձերբակալել են Ռուսաստանում, որտեղի քրեակատարողական հիմնարկներում 10 ամիս մնալուց հետո, արտահանձնվել է Հայաստանին եւ մինչ օրս՝ արդեն 17 ամիս շարունակ գտնվում է կալանքի տակ»:

Սակայն փաստաբանը, չանդրադառնալով գործի մանրամասներին նշեց, որ խնդիրը նրանում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ նախնական կալանքի տակ պահելու ժամկետը չի կարող գերազանցել մեկ տարին, մինչդեռ Արեն Ծերունյանին, ընդհանուր առմամբ կալանքի տակ են պահում արդեն 17 ամիս: Ըստ փաստաբանի՝ վճռաբեկ դատարանը պարզաբանում է, որ նման նախադեպային որոշում արդեն եղել է մեկ անգամ եւ որ Արեն Ծերունյանին նախնական կալանքի տակ են պահում ոչ թե Ռուսաստանի դաշնությունում կալանքի տակ վերցնելու պահից, այլ Հայաստան տեղափոխելու պահից սկսած:

Իրավապաշտպանը համաձայն չէ այս դրույթի հետ, նշում է, որ դիմել են վճռաբեկ դատարան, սակայն որոշման մասին դեռ տեղեկություն չեն ստացել: Դիմել են նաեւ արդարադատության նախարարությանը, սակայն, ըստ նրա, նախարարության աշխատակիցները նորմալ են համարել վճռաբեկ դատարանի որոշումը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728