Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի անցած ճանապարհն ու Պարույր Հայրիկյանի վստահությունը

Փետրվար 06,2015 15:23

«Ես որեւէ քաղաքական ուժի կամ անհատի գործունեությունը գնահատում եմ այսպես՝ քո խոսքերը, քո վստահությունը ստուգվում է քո անցած ճանապարհով: Երբ այդ ճանապարհի տեսանկյունից եմ նայում, անընդմեջ այս իշխանությունների հետ եղած որեւէ քաղաքական ուժից. ԲՀԿ կլինի, ՀՅԴ, ՕԵԿ, որեւէ բան սպասելուց առաջ ես մի փոքր գործ պիտի տեսնեմ»,- այսպես արձագանքեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, երեկ կայացած ԲՀԿ համաժողովին ու հարցին՝ Գագիկ Ծառուկյանն այն գործի՞չն է, որը կարող է ժողովրդին հանել այս իրավիճակից, գնալ իշխանափոխության:

Վերջին լուրջ հնարավորությունն, ըստ Պարույր Հայրիկյանի, նախագահական ընտրություններն էին. «Ինչո՞ւ ԲՀԿ-ն ինձ չպաշտպանեց: Այն մարդուն, ով եղել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական ճանապարհին, որին այդքան վտանգավոր համարեցին մեր ժողովրդի թշնամիները, որ աննախադեպ բան եղավ՝ նախագահական ընտրությունների ժամանակ իր վրա կրակեցին: ԲՀԿ-ի ներկայացուցիչներն այդ օրերին ծաղրանքով էին խոսում այդ մահափորձի եւ իմ պահվածքի վերաբերյալ: Չեզոքություն էլ չպահպանեցին»:

Այնուհանդերձ, Հայրիկյանը կողջունի ցանկացած մարդու ազնիվ մղումը: Մանավանդ, որ փորձ էլ ունի. «Ժամանակին, սկզբնական շրջանում, ես թույլ էի տալիս ԱԻՄ-ի գործերին մասնակցել ակնհայտ չեկիստներին ու կոմունիստներին՝ պայմանով, որ իրենք այս գործին են ծառայում այսուհետեւ: Հիմա էլ շատ կուրախանամ, եթե ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն կամ ՕԵԿ-ը, իսկապես ժողովրդի ցավերով առաջնորդվեն: Բայց, դրա համար, իրենք պիտի ինչ-որ ճանապարհ անցած լինեն եւ այդ ճանապարհն ինձ համար դառնա եզրակացություն անելու հիմք: Մի բան է ակնհայտ, որ ուզում են մեկ այլ բեւեռ ստեղծել, սակայն, այս բեւեռն ամենակարեւոր հարցում ոչ մի բանով չի տարբերվում. նրանք նույն ԵՏՄ-ի կողմնակիցներն են: Այսինքն, Հայաստանը քաղաքակիրթ աշխարհից կտրելու եւ ռուսական արջի խաղալիք դարձնելու քաղաքականության կողմնակիցներն ինձ մոտ որեւէ կերպ վստահություն առաջացնել չեն կարող»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Պարույր Հայրիկյանը ցավոք վաղուց արդեն սպառել է իր բոլոր քաղաքական ռեսւորսները և այժմ այլոց փնովելով է ուզում իր վրա ուշադրություն սևեռել. նրա ասածները ԲՀԿ-ի մասին չեն կարող լուրջ ընկալվել այն պարզ պատճառով, որ կա նրա և ԲՀԿ-ի վարկանիշի միջև ահռելի և անհաղթահարելի տարբերություն

    • Պարոյր Հայրիկեան says:

      Միրելի Արտակ, մաղթում եմ դասեր քաղել իմ մինչեւ քսան տաեկան ունեցած ներդրումների «ռեսուրսներից»։ Դրանից յետոյ, երբ դուք կտարբերեք ճշմարիտ խօսքը փնովելուց կխօսենք միւս ռեսուրսների մասին։ Ձեր զաւակներն ու թոռներն էլ են օգտուելու իմ անյատական ներդրումներից, որ համար ուրախ եմ միայն։ Ինչ վերաբերում է վարկանիշին, հենց դրա համար էլ վարկանիշ է կոչւում եւ ոչ՝ պատմաքաղաքական արժեք։ Բարաբան բաւական բարձր վարկանիշ ուներ, բայց ոչ մի արժէք։

  2. Սոս Ավետիսյան says:

    Արտակ, հարգելիս, էս «ցավոքը», մեկ էլ հայերենդ թույլ են տալիս ենթադրել, որ դու ԲՀԿ գրագետ փոքրամասնությունից ես (թեպետ կուսակցական-անկուսակցական լինելը ամենևին էական չէ). ուստի կհասկանաս, որ ժողովրդի պատմության մեջ լինում են գործիչներ, որոնք երբեք չեն սպառվում, ինչով ուզում ես սպանի: Եվ ճիշտ հակառակը՝ գործիչներ, ովքեր ասպարեզ են գալիս արդեն սպառված, որովհետեւ փողն է իրենց միակ քաղաքական ռեսուրսը: Այ սա իրոք անհաղթահարելի ճշմարտություն է:

  3. Siranush Israel says:

    Հարգելի պարոն Ծառուկյանը երկար ժամանակ եղել է կառավարության անդամ և ուներ բոլոր լծակները՝ երկրում տիրող անօրինությունների դեմ պայքարելու և ժողովրդին սատար լինելու համար։ Նրա՝ ԱԱԽ անդամ լինելը և Շանթին ու մյուս հայրենասեր տղաներին բանտերում ճնշումների ենթարկելը նրա ժողովրդավարության մասին չեն խոսում և հակասում են նրա կողմից այսօր դրսևորվող հայրենասիրական մղումներին։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728