Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Օրենքի հետաձգումը հարցի լուծում չէ» (Տեսանյութ)

Փետրվար 06,2015 15:10

«Շրջանառության հարկի մասին» օրենքի փաստաթղթավորման պահանջի հետաձգումը չի նշանակում հարցի լուծում: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե «Շրջանառության հարկի մասին» օրենքում պարտադիր փաստաթղթավորման պահանջը կասեցվել է արդեն երկու անգամ, արդյո՞ք դա խելամիտ որոշում է, այսպես պատասխանեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նշենք, որ  «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը կասեցվել է մինչև հուլիսի 1-ը: Նախորդ անգամ կասեցվել էր մինչեւ փետրվարի 1-ը:

«Սպասեք, տեսնենք ինչ կլնի»՝ այս մոտեցումը, ըստ պրն Բոստանջյանի, ամենացածր մակարդակներում է ի հայտ գալիս. «Սակայն պետության մակարդակով ինչպե՞ս կարելի է: Հետաձգում ենք մինչեւ փետրվարի մեկը, փետրվարի մեկին ժողովուրդը չի մոռացել դրա մասին, դե լավ հիմա էլ հետաձգենք մինչեւ հուլիսի մեկը: Այսինքն մենք սպասում ենք, որ ձայն չհանե՞ն, սպասում ենք, որ հանրապետությունը դատարկվի՞»: Վարդան Բոստանջյանը այն համոզմունքն ունի, որ պետք է արմատական փոփոխություններ մտցնել:

Մանրամասն՝ տեսանյութում

Վարդան Բոստանջյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում համախառն ներքին արդյունքի ստեղծման շեշտը դրվում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության վրա. «Իսկ Հայաստանի հանրապետությունում այս առումով ունենք ընդգծված խոցելիություն: Հայաստանում տեսնում ենք, որ մոնոպոլիզացիայի մեծ աստիճանի պարագայում շրջանառությունը հիմնականում իրականցվում է փոքր թվով տնտեսվարող սուբյեկտների կողմից եւ այս պարագայում ՓՄՁ-ներին գործունեության տիրույթ չի մնում: Այսինքն զբաղվածությունը, համապատասխան եկամուտը բացակայում է եւ որն էլ հանգեցնում է աղքատության եւ արտագաղթի բարձր մակարդակի»:

Տնտեսագետը վստահ է, որ օրենքի հետեւանքները ունեն քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կողմեր. «Քաղաքացին, ի զորու չլինելով իր գոյության էլեմենտար պայմանները ապահովելու, փաստորեն դուրս է գալիս փողոց: Սա քաղաքական կողմն է: Տնտեսական կողմն այն է, որ եթե երկիրը չունենա փոքր եւ միջին բիզնես, ապա դա կտանի տնտեսական համակարգի կործանման»:

Մանրամասն՝ տեսանյութում

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728