Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը հեգնեց

Փետրվար 06,2015 15:02

«Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում և համապետական հզոր հանրահավաք՝ Երևանում: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական մեզ բոլորիս համար»,- երեկ, իր հրավիրած համաժողովում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ըստ էության իշխանափոխության խնդիր դրեց:

Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով մեր այդ դիտարկմանը, ՀՀԿ նախագահի տեղակալ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հեգնեց. «Ելույթի վերջում նա կարծես թե հրաժարվեց այդ թեզից, որովհետեւ խոսում էր կիրթ իշխանությունների մասին: Դա նշանակում է, որ գործող իշխանությունն այլընտրանք չունի: Մասնավորապես, ես նույնպես ԲՀԿ-ի իշխանական տեսլականի մեջ տեղավորվող կադր եմ»:

Գագիկ Ծառուկյանի ելույթին, ՀՀԿ փոխնախագահն իր վերջնական գնահատականը կտա ՀՀԿ ԳՄ նիստից հետո:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Աշոտյանին ասեք, թող զբաղվի կրթության ոլորտի բազմաթիվ խնդիրներով. աթող զբաղվի ԲՈՒՀ-երում տիրող կոռուպցիայով, ոչ թե ավել պակաս խոսա ԲՀԿ-ի խորհրդաժողովի մասին. իրենց հիմնական գործը թողած քաղաքական մեյմունություններով են զբաղվում ու Ֆեյսբուքում ստատուսներ գրելով

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728