Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Մեր հասարակության մեջ բռնությունը դեռ ընտանիքում է մնում»

Փետրվար 06,2015 14:57

«Մեր՝ բռնությունը ընտանիքում հարցումները ցույց են տալիս, որ ծնողների 40 տոկոսը համարում է, որ ծեծը դաստիարակչական եղանակներից մեկն է»,- փետրվարի 6-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքերով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծնողները բողոքում են, որ չեն կարողանում իրենց երեխաներին դաստիարակել, քանի որ հենց ձեռքը բարձրացնում են երեխայի վրա, երեխան ասում է՝ ոստիկանություն կկանչի. «Այսինքն՝ եթե պետությունը մխրճվում է այդ գործընթացի մեջ, դաստիարակությունը գնում է այլ եղանակով, բայց մեր մեջ բռնությունը դեռ ընտանիքում է մնում, հասարակական հարաբերություններում, պետություն-քաղաքացի հարաբերություններում, բիզնեսի ոլորտում: Ամենատխուրն այն է, որ միջպետական հարաբերություններում բռնությունը մնում է ներազդեցիկ առավել ուժ՝ ուժեղը թույլի նկատմամբ: Եվ այդ նախադեպը ցույց է տալիս, որ բռնությունը մնում է մեր հարաբերություններում, եւ եթե մենք դաստիարակության համակարգը պետության միջոցով չփոխենք, այս վիճակը կշարունակվի՝ ամուսինը կծեծի իր տիկնոջը, ծնողը՝ երեխային, հայրը տղային կացինով կսպանի»:

Անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանությանը՝ նա նշեց, որ բանակում կյանքն այլ արժեք ունի եւ բանակ գնացողները գիտակցում են, որ պատրաստ են զոհաբերել իրենց կյանքը. «Մեր առօրյա կյանքի հետ համեմատած՝ բանակում կյանքն ուրիշ գին ունի, բանակում այդ մթնոլորտը կա եւ կլինի: Բայց մեր հայերի խնդիրն այն է, որ ծեծը մնում է որպես խնդիր լուծելու միջոց եւ ծեծի ծայրահեղ ձեւը ֆիզիկական բռնությունն է, որը կարող է բերել դանակահարության եւ նման ուրիշ կոպիտ եղանակների»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728