Բերդի տարածաշրջանի Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանից տեղեկացանք, որ փետրվարի 5-ի ժամը 19-ից մինչեւ 23.30-ը ադրբեջանական զինուժը գնդակոծել է Մովսես գյուղը, այդտեղ վնասվել է 7 տուն: Գյուղապետն ասաց, որ վնասվել են տների տանիքներ, պատուհաններ եւ այլն: Ա. Ավալյանը հայտնեց, որ երեկ երեկոյան տարօրինակ կերպով փչացել է իր բջջային հեռախոսը, այն զանգեր չի ընդունում, չի լիցքավորվում,դրանում առկա հեռախոսահամարները չեն բացվում:
Գյուղապետը զարմացած է այդ փաստից, այդ ոլորտի մասնագետներն անգամ չեն կարողանում հասկանալ, թե ինչն է դրա պատճառը:
Նշենք, որ այսօր առավոտից մեր զանգերին չեն արձագանքում սահմանամերձ Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի եւ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի բջջային հեռախոսները, թեեւ այդ գյուղապետերը միշտ պատրաստակամ են պատասխանել մեր հեռախոսազանգերին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ