Հենց նոր ազատ արձակեցին Մնացական Ալեքսանյանին, որին ձերբակալել էին դեռեւս նախորդ օրը: Վերջինս շտապում էր տեսնել իր հիվանդ մորը եւ խուսափում էր մանրամասն պատասխանել լրագրողների հարցերին:
Նրա հայրը՝ Մարտիրոս Ալեքսանյանը նշեց, որ շարունակելու են պահանջատեր լինել: Այն հարցին, թե այս դեպքից հետո կլքե՞ն Հայաստանը, վերջինս պատասխանեց՝ երբեք: Նախատեսված բողոքի երթը Գյումրիում չի կայանալու, քանի որ այնտեղ պահանջ էր ներկայացվելու Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու մասին:
Մանրամասները՝ քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ