Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այդ տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել». Ստեփան Մարգարյան

Փետրվար 06,2015 14:15

Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Մարգարյանն ու Միքայել Մելքումյանը ամփոփեցին երեկվա Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանականների խորհրդաժողովի արդյունքները: Հարցին՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի ելույթը, ասել էր, որ «ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասությունները աղաղակող էին»:

Ի պատասխան՝ Ստեփան Մարգարյանն ասաց. «Ինչպես գրված է, որ հրամցրել էին, եթե տեքստը ուշադիր կարդաք, ես համոզված եմ, որ այդ տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել, որովհետեւ սա Գալուստ Սահակյանի արտահայտությունները չէին: Ի դեպ, ես կնախընտրեի ցանկացած անձի հետ բանավեճի մեջ մտնել բովանդակային առումով՝ համաժողովի եւ Գագիկ Ծառուկյանի ելույթի բովանդակության հետ կապված։ Ինչ վերաբերում է   հակասություններին, գրեթե ամեն մի ԱԺ նիստում մենք հակասություններ ենք տեսնում գործելակերպի եւ օրենքի մեջ: Հակասություն է այն, որ կանոնադրական խախտումով չդրվեց արտահերթի մեր բարձրացված հարցը: Հակասություն է այն, որ ԱԺ-ն դառնում է գնալով իշխանության մարմինների կցորդ»:

Ըստ Ստեփան Մարգարյանի՝ Սահմանադրական փոփոխությունների հետ կապված ոչ մի հակասություն չկա, դրա հետ կապված հակասություն փնտրելը պոպուլիստական փորձ է, որով փորձում են վիրավորել կարեւորագույն այն ուղերձը, որը հղվել էր հասարակությանը. «Երեկվա միջոցառումը ես համարում եմ կարեւորագույն քայլ, որը ստեղծում է երկրում կոնսենսուս հասարակության եւ քաղաքական ուժերի միջեւ, իսկ իրավիճակը դառնում է կոնսենսուս մինուս մեկ: Մինուս մեկը իշխանությունն է»:

Ըստ Միքայել Մելքումյանի, Գագիկ Ծառուկյանը դեռ մեկ տարի առաջ էր ասել հասարակական, քաղաքական խմբերի համախմբման մասին, դա այլեւս իրողություն է. «Հանրահավաքներից հետո մեզ ասեցին սառեցրեցիք: Ոչ, մենք գնացինք միս ու արյուն տալու, որ ոչ թե խնդրենք, ասենք արի հանրահավաքի՝ քո իրավունքները պաշտպանելու, այլ դու քո տեղն ու դերը պետք է իմանաս, թե ինչ պետք է անես: Երբ այդ բյուրեղացումը, համախմբումը եղավ, դու այնքան ես այդ դեպքում ուժեղանում, որ այդ անցնցում իշխանափոխությունը, այնքան է բարակում, որ կտրվում է: Մենք հասել ենք նրան, որ ոչ իշխանականների ռեսուրսը աննախադեպ մեծ է»:

Հարցին՝ Դուք ինչպես չեք ցանկանում ասել ընդդիմություն բառը, այնպես էլ չեք ցանկանում ասել Հովիկ Աբրահամյան անունը, հետեւանքները ճակատագրակա՞ն են լինելու՝ Միքայել Մելքումյանն ասաց, որ ԱԺ-ի իր ելույթներում ներկայիս կառավարությանը քննադատել է. «Որեւէ խնդիր չկա, եթե վարչապետը իր վարչապետ դարձած օրվանից 50 տոկոս վետոյի իրավունք չունենա ներքին,սոցիալական, տնտեսական, աշխատավարձերի, թոշակների հարցում վետո դնելու քաղաքական մենաշնորհի հետ, ուրեմն մենք ունենալու ենք նույն վիճակը, ինչ կար նախորդ կառավարության օրոք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728