Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անվան շուրջ գրեթե ամեն օր հակասական լուրեր են տարածվում: Վերջինը՝ նա ցանկանում է հեռանալ «Բորուսիայից»: Այս հարցի պատասխանը ֆեյսբուքյան իր էջում տվել է ինքը, Մխիթարյանը:
«Օգտվելով առիթից՝ ուզում եմ ձեզ ասել, որ ամբողջովին կենտրոնացած եմ «Բորուսիայում» իմ անմիջական պարտականությունների կատարման վրա: Հիմա մենք ծանր ժամանակներ ենք ապրում, բայց բոլորով միասին պայքարելու ենք իրավիճակից դուրս գալու համար: Վստահեցնում եմ ձեզ, որ ես հոգով ու սրտով «Բորուսիայի» հետ եմ», – գրել է Հենրիխ Մխիթարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ blogspot.com-ի