Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Բանակում ծառայում է այն մարդը, որը մեր կողքին է ապրում, որին մենք խուլիգան ենք անվանում»

Փետրվար 06,2015 13:50

«Բանակը իր մեջ ներգրավում է այն, ինչ տեղի է ունենում հասարակությունում»,- փետրվարի 6-ին, «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանությանը, հայտարարեց հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը:

Նրա խոսքերով՝ սպանությունը ավելի խորը պատճառներ կարող է ունենալ: Նա հավելեց, որ անորոշության մեջ առաջ են գալիս հոգեբանական, ֆիզիկական ռեակցիաներ, որոնք ագրեսիայի ձեւով են արտահայտվում, եւ այդ ագրեսիան ունի նաեւ ինքնապաշտպանական նշանակություն. «Մարդու եսի հիմքը դրվում է վաղ հասակից, մանկությունում դնում են այն ամենը, ինչը ապագայում դրսեւորվում է ագրեսիայի ձեւով: Օրինակ՝ անապահով ընտանիքների երեխաների, միակողմանի ծնողազուրկ երեխաների մոտ մոտավորապես վեց անգամ հակասոցիալական վարքն ավելի բարձր է: Այսինքն՝ դաստիարակությունը շատ մեծ դեր է կատարում, իսկ մենք գիտենք, որ դաստիարակությունը սկսվում է ընտանիքից եւ հիմնականում մայրն է փոքր հասակից դաստիարակում»:

Հոգեբանը ընդգծեց, որ բանակում ծառայում է այն մարդը, որը մեր կողքին է ապրում, եւ մենք նրան խուլիգան ենք անվանում. «Բանակայինի հետ գործ է ունենում ստորին սպայական կազմը, որը ե՛ւ կրթությամբ, ե՛ւ վարքով չի տարբերվում: Եվ այսպես ստացվում է մի ամբողջական օղակ մեկը մյուսից դուրս եկող, այս առումով պատճառն ավելի խորն է: Տեսե՛ք երեխան փոքր տարիքից ինչպե՞ս է դաստիարակվում, ինչի շնորհի՞վ՝ հեռուստատեսության, համակարգչի եւ ծնողի ոչ ճիշտ մոտեցումը: Իսկ ծնողը ճիշտ չի մոտենում, որովհետեւ չկա ծնողի ուսուցման համակարգ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728