Բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթը կարծում է, որ երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ ռեվանշ մենամարտում (փետրվարի 21-ին՝ Բեռլինում) դա անելն իր ուժերից վեր չէ: «Հավատում եմ, որ կարող եմ նոկաուտի ենթարկել նրան: Հավատում եմ, որ այնքան հզորություն ունեմ, որ կարող եմ տապալել յուրաքանչյուրին: Հավատում եմ, որ կարող եմ հաղթել այդ մենամարտում», – հայտարարել է Աբրահամի մրցակիցը:
Սմիթը նաեւ համոզված է, թե Աբրահամի հետ առաջին մարտում մրցավարները հաղթանակն իրենից խլել են:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ veooz.com-ի