Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանը պահանջում է, որ պատժվեն 102-րդ ռազմաբազայի աշխատակիցները

Փետրվար 06,2015 13:40

«Այսօր բավականաչափ տարբեր տեղեկատվություն է ստացվում, ով ինչ մտածում, ով ինչ խոսում է՝ գրվում է: Դա գալիս է նրանից, որ մենք պարբերաբար պաշտոնական տեղեկատվություն չենք ստանում: Մեր պաշտոնական մարմինները պետք է պարբերաբար տեղեկատվություն տան, որ հասարակությունն իմանա՝ ինչ փուլում է գտնվում: Հստակ պետք է ունենալ տեղեկատվություն, որպեսզի գնահատական տրվի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի գործին, ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նա ասաց, որ դիմել են ԱԺ նախագահին եւ պահանջել, առաջարկել, որ օր առաջ խորհրդարանական լսումներ կազմակերպեն. «Ոչ այն լսումները, որին մասնակցեց միայն գլխավոր դատախազը, այլ ներկա լինեն բոլոր ուժային եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, արտգործնախարարը, եւ մենք կարողանանք այն հարցերը, որոնք կուտակված են, առաջին դեմքերից ինֆորմացիա ստանանք: Քննարկվում է, որ այդ նիստը լինի փակ: Ես կողմնակից եմ, որ բաց լինի, եւ մեր քաղաքացիները իրազեկված լինեն: Գյումրեցիներն այսօր սթրեսի մեջ են եւ խոսք կա՝ աչքը տեսածից է վախենում: Պետք է մարդիկ վստահ լինեն, որ բոլոր այս գործով հանցագործները օրենքի վերջին խստությամբ կպատժվեն, այդ թվում՝ 102-րդ ռազմաբազայի այն աշխատակիցները, որոնց հանցավոր անպատասխանատվության պատճառով տեղի ունեցավ այս եւ 1999-ի դեպքը»:

Նա ասաց, որ ինքն անձամբ պահանջել է, որ այդ վիժվածքին՝ Պերմյակովին դատեն ՀՀ-ում:

Անդրադառնալով սառնաղբյուրցի ազատամարտիկ Մարտիրոս Ալեքսանյանի որդու՝ Գյումրիի ռուսական հյուպատոսարանի դիմաց բողոքի ցույցին մասնակցած Մնացական Ալեքսանյանի ձերբակալությանը , Հովհաննես Մարգարյանն ասաց, որ այդ գործով զբաղվելու է շատ մանրամասն (մինչ ասուլիսը դեռ չէր հրապարակվել տեղեկատվություն, որ նրան արդեն ազատ են արձակել): Հովհաննես Մարգարյանը նաեւ ասաց, որ մասնակցելու է ավտոերթին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728