Չնայած Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է եզրափակել Բունդեսլիգայի առաջնության մրցաշարային աղյուսակը, գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի պատրաստվում հեռանալ:
«Ձմեռային ընդմիջումից հետո իմ լիցքերը մինչեւ վերջ չեն սպառվել ընդամենը երկու խաղից հետո եւ ես ոչ մի դեպքում հրաժարական չեմ տա: Ես հավատում եմ երկրորդ շրջանում մեր առաքելությանը: Եթե նախորդ հանդիպման ժամանակ ցանկանում էինք գոլ խփել, պետք է ավելի համարձակ լինեինք: Իսկ եթե հարվածն ավելի շատ փոխանցման է նման լինում, նշանակում է՝ ինչ-որ բան ճիշտ չենք անում», – մասնագետների խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ eurosport.ru-ի