Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը Երևան քաղաքի պատմության թանգարանի հետ համատեղ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի , ինչպես նաև ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող համար 12 հատուկ դպրոցի երեխաների համար կազմակերպել էր այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան: Այցելության ընթացքում երեխաներին ներկայացվել են ժամանակավոր ցուցահանդեսների սրահում տեղ գտած տիկնիկների հավաքածուն, թանգարանում առկա ցուցանմուշներն ու պատմամշակութային արժեք ներկայացնող այլ առարկաները, վավերագրերը: Նմանօրինակ նախաձեռնություններ առաջիկայում կյանքի կկոչվեն նաև կրթամշակութային այլ հաստատությունների երեխաների համար:
Երևանի քաղաքապետարան