2015 թվականի հունվարին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 133 հազար 574 ուղեւոր, ինչը շուրջ 1 569 ուղեւորով կամ 1,18 տոկոսով ավելի է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 69 352 ուղեւոր (69 384 ուղեւորի փոխարեն 2014 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 64 222 (62 621 ուղեւոր՝ 2014-ին):
Մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 5 130 մարդ (6 763 մարդ 2014 թվականի հունվար ամսվա դիմաց):
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության մամլո ծառայություն
Կարդացեք նաև