Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն օլիգոֆրենիկ չէ, որ կարող է անմեղսունակ ճանաչվել. «Հայոց աշխարհ»

Փետրվար 06,2015 12:57

Օլիգոֆրենիա հիվանդությամբ տառապելը անմեղսունակ ճանաչվելու միանշանակ հիմք չի կարող լինել: Օլիգոֆրենիան հոգեկան հիվանդություն է, սակայն հիվանդությամբ տառապող յուրաքանչյուր մարդու համար յուրահատուկ քննության առարկա պետք է դառնա նրա մեղսունակ լինել կամ չլինելու հարցը: Այս մասին ասել է իրավաբան Վահագն Մարտիրոսյանը:

Ըստ նրա. «Ամեն օլիգոֆրենիկ չէ, որ կարող է անմեղսունակ ճանաչվել: Այսինքն՝ օլիգոֆրենիկ լինելը հիմք չէ անձին անմեղսունակ ճանաչվելու համար: Նա կարող է տվյալ իրավիճակին այնպիսի ռեակցիա տալ, որ դա ընկնի անմեղսունակության տակ, սակայն նույն իրավիճակում մեկ այլ օլիգոֆրենիկ կարող է այլ ռեակցիա տալ»:

Օլիգոֆրենիայով տառապող անձինք շատ շուտ ազդեցության տակ են ընկնում, սակայն ցանկացած պարագայում այստեղ մասնագետի, հոգեբույժի կոնկրետ եզրակացություն է պետք` տվյալ պահին հանցանք գործողն անմեղսունակ եղե՞լ է, թե՞ ոչ: Իրավաբանի համար այս դեպքում անհասկանալի է մնում այն հարցը, թե ինչպե՞ս է այդպիսի հիվանդությամբ տառապող անձը զորակոչվել բանակ եւ ուղարկվել է այլ երկիր ծառայելու. «Բանակ զորակոչվելուց առաջ նա մի քանի ընթացակարգեր է անցել, ենթարկվել է բուժզննումների: Եթե նման հիվանդության մասին է խոսքը, նրան ստուգել են նաեւ հոգեբույժները, զորակոչվելուց առաջ զրուցել է նաեւ հոգեբանի հետ: Եվ ինչպե՞ս կարող էր այդքան ընթացակարգերը անցնելուց հետո նա բանակ զորակոչվել, եթե տառապել է օլիգոֆրենիայով: Նշանակում է կամ ամեն ինչ նորմալ է եղել, եւ Պերմյակովը առողջական խնդիր չի ունեցել, կամ նրան բանակ են զորակոչել օրենքի խախտումով, ինչին ես չեմ հավատում, որովհետեւ Ռուսաստանն այն երկիրն է, որտեղ զորակոչից առաջ իրականացվող բուժզննումները շատ խիստ են:

Այս ամենը թույլ է տալիս ենթադրել երկու բան` կա՛մ ռուսական լրատվամիջոցները միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում, կա՛մ զորակոչից առաջ նրան ստուգող մասնագետները մասնագետ չեն եղել եւ իրենց գործի ու մասնագիտության հետ կապ չեն ունեցել»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728