Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ սրբազան եպիսկոպոս. Ցեղասպանության պատճառները պետք է տարիներ առաջ սկսեինք փնտրել

Փետրվար 06,2015 12:46

«Մենք հաճախ խոսում ենք ցեղասպանություններ վերացնելու մասին, բայց չենք խոսում ցեղասպանությունների պատճառները փնտրելու մասին»,- փետրվարի 6-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը:

Նա կարծում է, որ եթե չվերացնենք ցեղասպանության պատճառները, ապա ցեղասպանության կրկնվելու վտանգը մշտապես առկա կլինի:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կազմակերպվելիք միջոցառումներին` պարոն Բաբայանը նշեց, որ շատ դժվար է արվեստի գործը կապել որոշակի տարելիցի հետ. «Պատվերով ստեղծվում են հիմնականում վատ գործեր: Պետք է փորձել արվեստի գործ ստեղծելուց չափանիշները լինեն արվեստի, այլ ոչ թե քաղաքական, գիտական գործ ստեղծելուց գիտական չափանիշներ լինեն: Երբ որ մենք սկսում ենք ստեղծել ինչ-որ մի գործ, բայց չափանիշները լինեն ուրիշ ոլորտից, ո՛չ այստեղ հաջողության կհասնենք, ո՛չ՝ այնտեղ»:

Բագրատ եպիսկոպոսը համարում է, որ հայկական կողմը պետք է ոչ թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին պատճառներ փնտրեր, այլ այդ գործընթացը տարիներ առաջ սկսեր. «Մենք, հավանաբար, վախենում ենք  պատճառներից խոսել, պատճառները միգուցե շատ դրական ցուցիչներ չպարզեն: Այսօր ինչ էլ, որ ստեղծելու լինենք, դա ռազմավարությունից պետք է բխի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728