Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախ շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին, որ իր հարցով զբաղվել են, հետաքննություն են անցկացրել եւ փորձել են, ամեն ինչ արել են՝ պարզելու, թե վերջապես ուր է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Հիշեցնենք, որ նա պետք է ներկայացներ ՎՊ 2013-ի հաշվետվությունը, բայց ուղարկել էր խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին:
Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց. «Ինչո՞ւ Իշխան Զաքարյանը կոնտակտի դուրս չի գալիս որեւէ մեկի հետ՝ ոչ ԶԼՄ-ների, ոչ մեզ հետ: Անհետացումից հետո դուք տեսե՞լ եք Իշխան Զաքարյանին: Հրապարակված փաստաթուղթը, որը մատուցվեց իշխանությունների կողմից որպես պատասխան, թե ուր է Իշխան Զաքարյանը, կատարյալ անհեթեթություն է: Այն պահից, երբ ընդդիմությունը հետախուզում հայտարարեց, թե ուր է Իշխան Զաքարյանը, այդ պահից նա վերցրեց արձակուրդ: Սա միակ առաքելությունն է, որն ինքն ունի՝ կապված ԱԺ-ի հետ: Մատուցած տարբերակները ուղղակի ծիծաղելի են:
Նա ասաց, որ Իշխան Զաքարյանի մեղքն այստեղ չկա. «Նա գտնվում է Սերժ Սարգսյանի արգելքի ու կալանքի տակ: Ես նորից հարց եմ տալիս՝ ո՞ւր է Իշխան Զաքարյանը, գտեք եւ ստացեք հասարակությանը եւ մեզ հուզող այս հարցի պատասխանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ