Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է ստացվել, որ Բերձորում Հայաստանի եռագույնը դրոշից վերածվել է պատժաձողի. «Ազգ»

Փետրվար 06,2015 12:27

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կարգախոսն էլ, անկեղծորեն, ինձ ոչինչ չի ասում: Չեմ էլ ցանկանում գուշակություն անել, թե հատկապես ինչ եւ ինչպես են մտածել շարժման հեղինակները, երբ ռեժիմից ազատվելու պայքարը կապել են Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ: Գուցե իրենք շատ ավելին գիտեն ու ավելին են հասկանում` չեմ կարող ժխտել, սակայն համոզված եմ, որ շատերի համար Ցեղասպանության 100-ամյա տարելիցը ինքնին այնպիսի մի իրողություն է, որի մեջ չի կարելի որեւիցե այլ բան խցկել:

Սա որպես առաջին հարցադրում: Որպես երկրորդ էլ հարկ է նշել, որ ռեժիմից ազատվելու համար Արցախ ավտոերթի գաղափարն էլ հասկանալիների թվից չէ, այն էլ մի իրավիճակում, երբ սահմանին մեծագույն լարվածություն կա, դիվերսիաները հաջորդում են իրար, կան զոհեր, վիրավորներ: Ու հենց այդ ժամանակ ավտոերթով Արցախ մեկնելու նախաձեռնությունը դժվար է արդարացնել, հատկապես որ արցախյան կողմից էլ նախապես չէին ողջունել գաղափարը:

Այն, ինչ տեղի ունեցավ հունվարի 31-ին Բերձորում, այս բոլոր անհասկանալի հանգամանքների հետ ոչ մի առնչություն չունի եւ չի կարող ունենալ: Որքան էլ դժվարություն ունենամ հասկանալու Նախախորհրդարանի հիմնական առաքելությունը, նպատակը կամ ավտոերթի նախաձեռնության իմաստը, հասկանալու հարց չկա այն ամենում, ինչ պատահեց Բերձորում: Այստեղ հասկանալու հարց չկա, քանի որ տեղի ունեցածն անընդունելի է:

Լինի Հայաստանում, թե Արցախում, եթե ժողովրդավարական երկիր են կառուցում, ինչպես է ստացվել, որ իրավապահը վերջին խուլիգանի նման հարձակվում է մարդկանց վրա: Այս պարագայում անգամ եթե այդ մարդիկ իրենք են նախապես խուլիգանավարի վարվել, սադրել կամ չգիտեմ ինչ են արել, միեւնույն է, մի՞թե իրավապահների պարագայում դիմացդ կանգնած մարդու արարքը չհավանելու պարագայում գործի պիտի դրվեն մահակները:

Ավելին, կրակել են օդ, նաեւ գետին` այն դեպքում, երբ մեքենաներում երեխաներ են եղել, որոնք հաստատապես «սադրիչների» շարքերում չէին կարող լինել: Հասու տեսանյութերում նայում ես իրավապահ կոչվողին ու ոչ մի կերպ համազգեստ կրողը չի ասոցացվում կարգուկանոն պահող-պահպանողի հետ, այլ բառացիորեն խուլիգան է հիշեցնում, որին հաճույք է պատճառում լակոտի նման մեքենաների ապակի կոտրելն ու հայոց եռագույնով խոյահարելը: Ցնդե՞լ եք, ի՞նչ է… Ինչպե՞ս է ստացվել, որ Բերձորում Հայաստանի եռագույնը դրոշից վերածվել է պատժաձողի, հարմարանքի:

Աղավնի ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Օ, հայոց դրոշ…Չմտածեք, սերժ ունեք,դրոշն ի*նչ եք անում:Տվեք հայրենասեր ղարաբաղցիներին, թող պտտաձող ռազմական տեխնիկայի վերածեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728