Հենց նոր մեզ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ցուցում է տվել ազատ արձակել Սառնաղբյուրի ձերբակալված բնակիչ Մնացական Ալեքսանյանին և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին:
Րաֆֆի Ասլանյանը ցուցում է տվել հսկողություն իրականացնող դատախազին, վերջինս էլ իր հերթին ցուցում է տվել քննիչին: Ցուցումը տրվել է` նկատի ունենալով այն, որ արդեն ապահովվել է անձի պաշտպանության իրավունքը` որպես կասկածյալ հարցաքննելով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ