Հատված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից:
– Կարո՞ղ եք պատասխանել այն հարցին, թե ինչու են հայաստանյան բանկերը հայ գյուղացուն եւ տնտեսվարողին բարձր տոկոսադրույքներով ու միայն դոլարով վարկ տրամադրում։
– Մենք պետք է քննարկենք այդ հարցը եւ հնարավորինս համակողմանի պատասխան տանք։
– Ե՞րբ եք քննարկելու։ Հաճախ ենք լսում նման արտահայտություններ։
Կարդացեք նաև
– Ես չեմ ուզում ընդհանրական պատասխան տալ, քանի որ այդ հարցին եւս
մասնագիտական պատասխան չունեմ։ Կարոդ եք այդ հարցը ուղղել ասենք էկոնոմիկայի նախարարություն կամ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողով։ Մեր գործը պետք է լինի ոչ թե խելոք բառեր ասելը, այլ կոնկրետ գործ անելը։
– Պարոն Շարմազանով, անդրադառնալով բանակի թեմային՝ նշենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կատարված ոճրագործությունը, ցավոք, միակը չէ։ Բանակում տիրող անվերահսկելի մթնոլորտի պատճառով չե՞ք պատրաստվում պահանջել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը։
– Իրոք, ցավալի միջադեպ է տեղի ունեցել, բայց կարծում եմ, որ Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք ՀՀ զինված ուժերը ավելի են ամրապնդվել եւ ավելի արհեստավարժ են դարձել, եւ ես այն կարծիքին չեմ, որ նախարարի հրաժարականը պահանջելով պետք է արհեստական հարցեր բերել օրակարգ։ Սեյրան Օհանյանը մեր լավագույն նախարարներից է։
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Տո խելոք ջան, բառը ինչպե՞ս կարող է խելոք կամ անխելք լինել:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես էշխանության վերին օղակներում ամբախ-զամբախերենի հատուկ դասընթացներ են անցկացվում: