Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Եգանյանը՝ ՌԴ-ից Հայաստան և վերադառնալու մասին.«Իրատես de facto»

Փետրվար 06,2015 11:58

ԵԱՏՄ-ին անդամակցությունից  հետո գնալով մեծանում է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածների և մեկնողների տագնապը իրենց հետագա «ճակատագրի» առնչությամբ։ Իսկ ավելի ստույգ, նրանց հետաքրքրում է ՌԴ-ից Հայաստան և հետ վերադառնալու խնդիրը՝ կապված պատենտների վճարման և ընդհանրապես իրենց հետագա անելիքների հետ։ Ակնհայտորեն վերջիններիս անհանգիստ վիճակի պատճառն օրենքի չիմացությունն է։ Այս բացը փորձեցինք լրացնել ՀՀ միգրացիայի վարչության ղեկավար Գագիկ Եգանյանի հետ զրույցում։

 – Խմբագրությունը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում մեր համաքաղաքացիներից, նրանց հետաքրքրում է՝ արդյոք կարո՞ղ են հանգիստ գալ և Հայաստանից հետ գնալ Ռուսաստան, եթե ժամանակին պատշաճ կերպով Ռուսաստանում կատարում են պատենտի վճարը։

– Եթե մարդը օրենքի շրջանակներում կանոնավոր կատարում է բոլոր պահանջները և վճարում պատենտի գումարը, ապա Հայաստան գալու և կրկին Ռուսաստան վերադառնալու հետ կապված խնդիրներ չի կարող ունենալ։ Սակայն ունիվերսալ պատասխանն այս դեպքում տեղին չէ, քանի որ յուրաքանչյուր դեպք պետք է առանձին դիտարկել այն պարզ պատճառով, որ քաղաքացիները հաճախ հարցեր ուղղելիս լիարժեք իրենց բոլոր խնդիրները չեն ներկայացնում, և ամբողջական պատկեր չի ստացվում։

– Իսկ եթե աշխատողը մեկն է, այսինքն՝ աշխատանքային պայմանագիրը կնքված է ընտանիքի մեկ անդամի հետ, այդ դեպքում ընտանիքի մյուս անդամների վրա ՌԴ-ից ազատ ելումուտը պահպանվո՞ւմ է, թե՞ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվում։

– Այդ պայմանագիրն անդրադառնում է նաև ընտանիքի մյուս անդամների վրա։ Պարզապես, անձը, ում հետ կնքված է աշխատանքային պայմանագիրը, այն կնքելու ժամանակ պետք է ներկայացնի իր ընտանիքի անդամների փաստաթղթերը՝ ընտանեկան կապը։ Եվս մի կարևոր հանգամանք ՌԴ աշխատանքի մեկնողների համար. Ռուսաստան մուտք գործելուն պես միգրացիոն քարտի մեջ նշել ժամանման նպատակը։ Այսինքն, եթե ընտանիքի մեկ կամ մի քանի անդամ է մեկնում աշխատանքի, ապա միգրացիոն քարտում անպատճառ նշում պետք է անել։ Իսկ եթե ընտանիքի մյուս անդամները չեն աշխատելու, կարող են նշել «մասնավոր այց» տողը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728