Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհի բարդույթը հաղթահարվեց 80-ականներին

Փետրվար 06,2015 11:55

«Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ազգագրագետ Հարություն Մարությանի կարծիքով, ցեղասպանվածի, զոհի բարդույթը Հայաստանում հաղթահարվեց 80-ականներին:

«Հաղթահարվեց ղարաբաղյան շարժման տարիներին եւ հաղթահարումը ամրապնդվեց արցախյան հաղթանակներով: Տասնամյակներ շարունակ ապրիլի մասին խոսելով՝ շեշտադրում ենք ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, լսողների մոտ ձեւավորվում է զոհի կարծրատիպը ու ընկալվում է որպես կորուստների հիշատակի օր: Ցանկանում եմ շեշտադրել, որ ցեղասպանության տարիներին հայերը շատ տեղերում կռվել ու դիմադրել են:

Ինքնապաշտպանական կռիվներ եղան Վանում, Մուշում, Ուրֆայում, Հաճնում, Այնթափում, Սասունում, Վասպուրականում եւ այլ տեղերում»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց ազգագրագետը:

Նրա խոսքով, հայերը չեն ապստամբել, չեն մորթվել ոչխարի պես, պայքարել են:

Պարոն Մարությանը պատմեց, որ հաջորդ ամիս Ամերիկա է մեկնելու՝ ցեղասպանության թեմայով գիտաժողովի մասնակցելու, զեկուցելու է «հայերի փրկության մասին», բայց գիտական հարթության վրա. «Անընդհատ խոսվում է, այն մասին, թե ինչու չեք խոսում, որ թուրքերը նաեւ փրկել են հայերին: Բայց, եթե փրկել են, ապա փրկել են տնտեսական, սեռական ու այլ բնույթի շահագործման դեպքերում, որոնք նույնպես ցեղասպանական բնույթի գործողություններ են: Երբ հանում ենք ցեղասպանական բնույթի գործողություները, քիչ բան է տակը մնում, ուզում եմ այդ հարցը դիտարկել ավելի լայն մասշտաբով»:

Նա ասաց, որ Միջազգային գիտաժողով է առաջիկայում կազմակերպվելու նաեւ Հայաստանում նվիրված Վանի հերոսամարտի հարյուրամյակին եւ Վան քաղաքի ստեղծման հիշատակմանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728