Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ խորհրդաժողովն այնքան էլ չստացվեց. «Ժողովուրդ»

Փետրվար 06,2015 11:37

Անցած տարվա վերջին, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց հունվարին ընդլայնված խորհրդաժողով հրավիրելու մասին, այդ քայլն ընկալվեց որպես քաղաքական դաշտի օրակարգը թելադրողի դերակատարությունը ստանձնելու գործընթացի սկիզբ։ Ուստի ենթադրվում էր, որ տարբեր ուժերի մասնակցությամբ կայանալիք խորհրդաժողովը լուրջ քաղաքական միջոցառում է լինելու, որն էլ կանխորոշելու է Հայաստանի քաղաքական դաշտում հնարավոր հետագա զարգացումները։

Սակայն երեկ տեղի ունեցավ շարքային քաղաքական միջոցառում։ ԲՀԿ կազմից դուրս խորհրդաժողովին մասնակցում էին մի քանի մարդ կուսակցություններ՝ Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը եւ «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը։

Հասարակական սեկտորը խորհրդաժողովում ընդհանրապես ներկայացված չէր։ Մասնակիցների շարքերում հնարավոր չէր գտնել քիչ թե շատ հայտնի հասարակական կազմակերպության ներկայացուցչի կամ անհատ գործչի։ Այսինքն՝ միջոցառմանը մասնակցում էին այն մարդիկ, ովքեր անցած տարվա աշնանը կանգնած էին ոչ իշխանական եռյակի հանրահավաքի հարթակում։

Այս տեսանկյունից կարող ենք արձանագրել, որ խորհրդաժողովն այնքան էլ չստացվեց։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728