Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. «Ապրիլքսանչորսյան խորհուրդը մի հանգեցրեք ներքաղաքական խնդիրներին». «Իրատես de facto»

Փետրվար 06,2015 11:35

«Ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ը, որը ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, դարձնել ժողովրդի պառակտման առարկա։ Ռեժիմի դեմ բոլոր պայքարել ցանկացողները դա կարող են անել և պետք է անեն ՀՀ տարածքում։ ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժիմի դիմավորելու հետ։ Սա անբարոյականություն է»,- ԱԺ այս քառօրյայի ընթացքում անդրադառնալով Բերձորի դեպքերին՝ հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը։

 – Այդ հայտարարությունից հետո որոշ մարդկանց լուտանքները Ձեզ չե՞ն մտահոգում։

– Երբ քաղաքական գործիչը որևէ խնդրի վերաբերյալ ունի կարծիք, որում վստահ է, չպետք է զլանա դա արտահայտել։ Նույնիսկ, եթե հակառակ տեսակետ ունեցողները կարող են շատ անհանդուրժող լինել։ Ես կրկնում եմ իմ թեզը. Ապրիլի 24-ը հայ ժողովրդի միասնության խորհուրդն ունի։ Այս երևույթն իր էությամբ համեմատելի չէ ՀՀ-ի ներսում գոյություն ունեցող անգամ ամենասուր խնդրի հետ՝ լինի ռեժիմից ազատում, օրհասական վիճակ և այլն։ Ձևակերպեք, գտեք ուրիշ կարգախոսներ, ամենաարմատական դիրքերից պայքարեք ռեժիմի տապալման համար, դիմեք անգամ ամենաանընդունելի միջոցներին, բայց ապրիլքսանչորսյան խորհուրդը մի հանգեցրեք ներքաղաքական խնդիրներին։ Սա դասագրքային ճշմարտություն է և հասուն մարդկանց անգամ պետք էլ չէ բացատրել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ/www.shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728