Հատկապես Պուտինի՝ երեքօրյա ուշացումով կատարված հեռախոսազանգից հետո, երբ ռուսական ԶԼՄ-ներին թույլատրվեց լուսաբանել Գյումրիի ողբերգությունը, Պերմյակովի կենսագրությունն օրեր շարունակ ռուսական մեդիայի ուշադրության կենտրոնում էր։ Նրա մասին պատրաստվեցին բազմաթիվ ռեպորտաժներ, որոնցում Պերմյակովի ընկերները, հարազատներն ու հայրը պատմում էին, թե որքան բարի տղա էր Վալերան, որքան ամաչկոտ։ Պերմյակովի հայրն անգամ ասում էր, որ կրտսեր որդին այն աստիճան երկչոտ էր, որ իրենք մտավախություն ունեին՝ արդյոք նա կկարողանա ծառայել բանակում։ Սակայն նա, ըստ հոր, ոչ միայն կարողացավ, այլեւ դա արեց «պատվով՝ օրինակելի ծառայության համար զինվորական հրամանատարությունից պատվոգրի արժանանալով։
Ահա, այս ամենը ռուսական լրատվամիջոցներով օրեր շարունակ տիրաժավորվելուց հետո մեկ էլ ու հանկարծ ողջ մեդիան միաձայն աղաղակում է, թե Պերմյակովը տառապում էր հոգեկան հիվանդությամբ։ Մինչդեռ նկատենք, որ սկզբնական օրերին Պերմյակովի՝ հոգեկան հիվանդ լինելու մասին ենթադրություններ անող ռուսական ԶԼՄ-ները, ցանկության դեպքում, կարող էին շատ արագ պարզել՝ արդյո՞ք Պերմյակովը երբեւէ բուժվել է հոգեբուժարանում, թե՞ ոչ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում