Փակ շուկայում գործող «Պրոսպեկտ» սրճարանի տնօրինությունը Լեզվի պետական տեսչությունից մինչեւ մարտ ամիս ժամկետ է խնդրել սրճարանի «Кафе Проспект» ցուցանակն ու անվանագիրը հայատառով փոխարինելու համար։
Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը տեղեկացրեց, որ «Պրոսպեկտ» սրճարանը շահագործող «Ա.Վ.Ս.» ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել եւ վերջինս տուգանվել է։
2014 թվականի մարտի 9-ին ճարտարապետ-նախագծողներ Մարտին Ասլանյանը եւ Արամայիս Ասլանյանը դիմել էին Լեզվի պետական տեսչություն՝ տեղեկացնելով, որ Փակ շուկայի ճակատային մասում ամրակցված է «Кафе Проспект» անվանագիր, որով տվյալ սրճարանի սեփականատերը խախտել է «Լեզվի մասին» ՀՀ օրենքը։
Մարտի 17-ին Լեզվի պետական տեսչությունը հայտնել էր Ասլանյան եղբայրներին, որ փաստի կապակցությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ է հարուցվելու։
Կարդացեք նաև
Իսկ արդեն հոկտեմբերի 24-ին Ասլանյանները Սերգո Երիցյանի ստորագրությամբ գրություն էին ստացել այն մասին, որ «Ա.Վ.Ս.» ընկերության տնօրեն Տիգրան Չիրոյանի նկատմամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն ավարտվել է, եւ Վարչական դատարանի 2014թ. սեպտեմբերի 8-ի որոշմամբ Չիրոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 250 հազար դրամի չափով։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում