Հունվարի 29-ին Երեւանի Կիեւյան կամրջից ցած նետված եւ հրաշքով կենդանի մնացած 15-ամյա աղջիկը դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին հայտնեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից։
Կենտրոնի անզգայացման եւ վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, դոցենտ Արա Ղազարյանի խոսքով, աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է, բայց ստացած վնասվածքը՝ թոքերի սալջարդը, թողել է լուրջ հետեւանքներ, կան բարդացումներ, բորբոքումներ, որի հիմնական պատճառն այն է, որ աղջիկը բավականին շատ կեղտոտ ջուր է կուլ տվել։
Բժշկի փոխանցմամբ, նա դեռ խիստ հսկողության եւ ուշադրության կարիք ունի, ուստի՝ դեռ մինչեւ երկուշաբթի կմնա վերակենդանացման բաժանմունքում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև