Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեք տարբերակ

Փետրվար 06,2015 10:23

«Իմ խորին համոզմամբ՝ մեր երկրում չի կարող լինել եւ չպետք է լինի ներքին թշնամանք եւ ներքին ատելություն: Ինչպես այս դահլիճում, այնպես էլ իշխանության մեջ կան գրագետ, պարկեշտ մարդիկ եւ շրջանակներ, որոնք, անշուշտ, պետք է ունենան իրենց դերակատարումը Հայաստանի զարգացման գործում: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդաժողովում, իսկապես, տեղ չի ունենա թշնամանքի եւ անձնական վիրավորանքների բառապաշարը»: Այդ միտքն է արտահայտել իր բացման խոսքում ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը՝ իր կուսակցության կողմից կազմակերպված խորհրդաժողովում:

Բնականաբար, նրանից հետո ելույթ ունեցողները այս հորդորին չանսացին՝ Քիմ Քարդաշյան, փամփերսներ, կովի կրծքեր, ականջօղեր եւ այլն: Բայց եթե մի կողմ թողնենք հռետորաբանական վարժանքները ու կարդանք Վահեի հակիրճ ելույթն ամբողջությամբ, ապա կտեսնենք, որ այնտեղ փորձ կա համակարգված ձեւով ներկայացնելու ոչ իշխանական բեւեռի անելիքները:

Անձամբ ես դա պատկերացնում եմ այսպես. 1/ հասարակական ճնշմամբ հասնել նրան, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցվի, 2/ նույն ճնշմամբ նպաստել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քիչ թե շատ նորմալ անցկացմանը եւ ստանալ հարաբերական, ոչ բացարձակ մեծամասնություն: Ոչ բացարձակ, որովհետեւ հակառակ դեպքում կլինի նույն մենաշնորհը, որի դեմ շատ ճիշտ բառեր ասվեցին խորհրդաժողովում:

Միակ ցանկալի եւ իրատեսական սցենարը դա է: Ցանկալի՝ ոչ այն պատճառով, որ ԲՀԿ-ն ավելի լավն է, քան ՀՀԿ-ն՝ էական տարբերություն չկա: Բայց այստեղ ոչ թե լավի եւ վատի խնդիրն է, այլ իշխանության փոփոխելիության, ընտրությունների միջոցով չվերարտադրվելու, պետական համակարգի՝ լճացումից դուրս գալու խնդիրը: Ընդ որում, դա պետք է արվի առանց ներքին թշնամանքի, առանց վհուկների որսի, առանց վրեժխնդրության եւ կադրային ջարդի: Եթե այդքանը հաջողվի անել, ապա դրանից հետո` 2018 թվականին այնքան էլ կարեւոր չի լինի, թե ով կզբաղեցնի ՀՀ նախագահի աթոռը: Իհարկե, նույն «հակամենաշնորհային» նկատառումներով ցանկալի է, որ նա չլինի ԲՀԿ-ից կամ Քոչարյանը:

Սա եղած հնարավորներից ամենալավ տարբերակն է: Կա ավելի վատ տարբերակ՝ ՀՀԿ-ն կշարունակի վերարտադրվել: Բայց կա դրանից էլ վատը՝ խժդժություններ եւ քաոս, որի կազմակերպիչը կուսակցությունները չեն լինի:

Այս առումով հիշեցնեմ երկու օր առաջ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի ասածը: Նա հայտարարել է, որ որոշակի ուժեր փորձում են ապակայունացնել իրավիճակը Վրաստանում, եւ հետո ճշտել է, որ խոսքը կուսակցությունների մասին չէ: «Կան ուժեր, որոնք ցանկանում են զանգվածային անկարգություններ հրահրել ոչ միայն Վրաստանում, այլեւ աշխարհում»,- ասել է նա: Երեւի մեզ էլ նկատի ուներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    …2017 թվականի խորհրդարանական ընտրությունների…. ?????????
    Այսինքն ուզում եք, որ ևս 2 տարի երկիրը էս ուշաթափ վիճակում մնա՞: Բայց մնա, որ ի՞նչ անի.. Ոզում եք, որ ԱԺ ՛՛ինտելեկտուալ՛՛ մեծամասնությունն իր դակած թղթաթափոնով շարունակի ապականել մարդկանց հոգիներն ու շրջակա միջավայրը, որ երկրի ղեկավարման լծակներին տիրապետող անձը բոլորիս առջև ծառացած մարտահրավերների հետ պահմտոցի խաղա՞:
    Եթե որևէ մեկը, որն արդեն ո՛չ ասելիք ունի, առավել ևս ո՛չ էլ անելիք՝ պետք է հեռանա, անկախ այն բանից, թե նրա մերձավորներն ու համակիրների դրանից տհաճությունկապրեն, թե ոչ:
    Համոզված եմ, որ առաջընթաց կամ նույնիսկ թռիչք հնարավոր է իրականացնել միայն արտահերթ՝ սակայն չափազանց հստակ կազմակերպված ընտրությունների միջոցով:

    • Հրանտ Պապիկյան says:

      Հասկանու՞մ եք, թե այսինքն ինչ եք ուզում Դուք, Պարոն Աբրահամյան… շրջակա միջավայրի մասին հեչ չեք մտածում ախր…

  2. dyadyur says:

    Միջին ու բարձր տարիքի մարդիք կհիշեն սովտի ժամանակնրի հայտնի անեկդոտը,որի իմաստն այն էր,որ հեղափոխությունի հետո բոլշևիկների բացթողումներից մեկն էլ այն էր,որ նրանք անշնորհակալ գտնվեցին և Նիկոլայ 2-ին չպարգևատրեցին Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով` Ռուսաստանում հեղափոխական իրադրություն ստեղծելու համար: Մեր հաջորդ իշխանությունները կրկնելու են նույն սխալը:Այս 24 տարվա ընթացքում մեր իշխանությունները ամեն ինչ արել և անում են մարդկանց դժգոհությունը առաջացնելու համար:Հարգելի խմբագրի 1-ն պատկերացման հետ համամիտ եմ,իսկ 2-րդ պատկերացումը, չեմ պատկերացնում:Հայաստանում,այս վարչական ,,կոլեկտիվով,,և նույն`5000-ի կարոտ ընտրազանգվածով,նորմալ ընտրություն???,այսքան ,,ընտրություններից,,հետո???,երբ թե ընտրողները և թե ընտրվողները մնացել են նույնը:Խիստ կասկածում եմ,որ եթե այսպես շարունակվի,այսինքն երկիրը շարունակի իր ընթացքը ,,ավտոպիլոտով,, ,կդիմանանք մինչև 2017թիվը,իսկ մինչև 2018 թիվը`առավել ևս:

  3. Լավատես says:

    «Сознательное и научное манипулирование привычками и мнениями широких масс является важным элементом демократического общества. Те, кто управляет этими скрытыми общественными механизмами, являются истинными правителями нашей страны… Люди, о которых мы никогда не слышали, управляют нами, навязывают образы мышления, формируют вкусы и подкидывают идеи. И это вполне логичный путь развития общества демократии. Множество людей должны взаимодействовать определённым образом, чтобы жить как четко организованное общество… Большинством наших поступков в любой области, будь то политика, бизнес или вопросы этики, управляет относительно небольшое число избранных людей, которые понимают, как работают сознание и законы поведения масс. Именно они дёргают за ниточки, контролирующие общественное сознание» (Эдвард Бернейс «Пропаганда») https://dic.academic.ru/dic.nsf/ruwiki/1283557

    Մեր ազգային հայոց մտավորականությունը պետք է ոչ թե խելոք մտքեր ներկայացնի իր ազգին, այլ սովորի գլխավորել ու կառավարել սեփական ազգը իր՝ մտավորականության ուզած ձեւով, հակառակ դեպքում ազգը կընկնի օտար մտավորականների ազդեցության տակ:

  4. Աբո says:

    Իմ կարծիքով՝ ժողովրդի 90 տոկոսի համար միևնույն է, երկիրը կղեկավարի պրեզիդենտը,թե խորհրդարանը,ԲՀԿ-ն,թե ՀՀԿ-ն:Մարդկանց հարկավոր է 1) որպիսի իրենց երեխաները բանակում չզոհվեն 2) ստանան նորմալ կյանք ապահովող աշխատավարձ:Օրինակ ԲՀԿ-ի մեծամասնությունը միլիոնատերեր են, և ունեն սեփական ձեռնարկություններ,ո՞վ է խանգարում նրանց կրկնակի բարձրացնել աշխատավարձերը,իրենց պատկանող ձերնարկություններում (պարզապես պետքէ նվազեցնել սեփական ախորժակը):Արտագախտը կնվազի 50-70 տոկոս,5000 դրամով ձայն գնելը կդժվարանա,տրանսպորտի կամ լուսի 40-50 դրամ թանկացման դեպքում,ժողովուրդը ցույցի չի դուրս գա,և միգուցե մյուս կուսակցություների միլիոնատերերն էլ,ստիպված կհետևեն նրանց օրինակին:
    Ցանկացա գրեմ՝ 3) միքիչել արթարություն,բայց հիշեցի,որ արթարություն ոչ մի տեղ չկա ուր մնաց …

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728