Լրահոս
Օրվա լրահոսը

«Խեղկատակություն է». Բերձորի դեպքերի մասով ծառայողական քննության մասին

Փետրվար 06,2015 16:00

«Դա խեղկատակություն է, նման դեպքերում ծառայողական քննություն չեն իրականացնում, նման դեպքերում քրեական գործ են հարուցում, որովհետեւ բազմաթիվ էպիզոդներով հանցագործություն է տեղի ունեցել, այն էլ՝ կազմակերպված: Դա կապիկություն է»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանձնարարած՝ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն իրականացնելու կապակցությամբ:

«Հիմնադիր խորհրդարանին» ուղղված մեղադրանքներին, թե՝ սխալ քայլ է Արցախում ավտոերթ անել «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով, Արցախի բնակչությունը դեմ էր այդ երթին, պարոն Ավետիսյանն ասաց. «Ակնհայտ է, որ 3 «կոնտինգենտ» կա, մի մասը կոնկրետ ռեժիմի ներկայացուցիչներն են եւ իրենց շրջանակների շահառուները, որոնք իշխանությունը յուրացրել են, եւ իրենց համար անընկալելի է, որ ուրիշները զբաղվեն քաղաքականությամբ, խոսք ասեն, միտք արտահայտեն: Մյուս մասը՝ գործակալները, եւ 3-րդը՝ մանիպուլյացիայի ենթարկվող անձինք: Բոլորի պարագայում էլ կա գիտակցության բացակայություն, որ իրավունքն առաջնային է, եւ եթե չկա հատուկ ռեժիմ, այսինքն՝ հայտարարված պատերազմ, ռազմական դրություն, ուրեմն բոլոր տեսակի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքներն ամբողջ ծավալով պետք է իրականացվեն: Մնացած բոլոր մեկնաբանություններն ու կարծիքները ուշադրության առնելու անհրաժեշտություն չկա: Ինչ վերաբերում է՝ ժողովուրդը չէր ուզում, այդպիսի բան չկա, յուրացրել են ժողովրդի իրավունքը, կարծիք հայտնելու իրավունքը: Ամեն ինչ բլոկադայի են ենթարկել»:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին Բերձորում Արցախի ոստիկանությունը ծեծի է ենթարկել եւ արգելել նրանց մուտքն Արցախ:

Նելլի Բաբայան

«Առավոտ» օրաթերթ

05. 02. 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    բախտաւոր էք, որ քրեական գործ չի հարուցվում… ձեր դէմ

    տակաւին չէք տեսնում ձեր գործած աւերը… չէք կարող, երեւի…

    ձեր նմանների հանկերգն ու համոզմունքը հետեւյալն է՝
    «մենք ենք միայն ուղիղն ու շիտակը,
    մեր մօտ է միայն Ճշմարտութիւնը,
    մունք միշտ ճիշտ ենք, միշտ անթերի ու անսխալ, բացառապէս առաքինի
    իսկ մնացեալ բոլոր անձիքը՝ ոչինչ չգիտեն, կամ ել վատ են, կամ ել անխելք…»

    այն պահին որ հասկանաք թէ հայերի մեծամասնութիւնը լիովին տեսնում են Հայրենիքի ներքին թերութիւնները, սակայն որոշել են համբերատար լինել, խոհեմ լինել, եւ պատասխանատո՛ւ, խելացի ու հաւասարակշրուած կերպով դիմագրաւել զանոնք, թերեւ յոյս մը կ’ունենաք ուշքի գալու, նորմալ դառնալու

    մինչ այդ՝ պոռացէք-կանչեցէք

    միայն դուք էք լսում ձեզ

  2. Արմինե says:

    Ցավալի է , որ հայը ձեռք է բարցրացնում հայի դեմ, մեզ խլում են իրարից:Բայց հիշենք դա խալխլում է մեր լինելիությունը:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/02/06/539437/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728