Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշտվեցին

Փետրվար 06,2015 15:00

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հաշտության պայմանագիր է կնքել ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ, որի արդյունքում կարճվել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործը՝ ըստ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության՝ ընդդեմ ՀՀ քաղաքաշինության նախարարության և քաղաքաշինության նախարարի` տեղեկատվություն ազատության և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունքի խախտման փաստը ճանաչելու, տեղեկատվություն տրամադրելու և վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին:

Տեղեկացնենք, որ դեռևս 2013 թվականին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` խնդրելով տրամադրել 2012 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ քաղաքաշինության նախարարության կարիքների համար մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի պատճենները:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պայմանագրերի առևտրային գաղտնիք պարունակելու պատճառաբանությամբ մերժել էր դրանց տրամադրումը: Իսկ ԻԱԿ-ը, այն համարելով անհիմն մերժում, դիմել էր վարչական դատարան:

2014 թվականի օգոստոսին, երբ ՀՀ քաղաքաշինության նախարարությունը պատրաստակամություն էր հայտնել տրամադրել պայմանագրերի պատճենները, ԻԱԿ հ/կ ներկայացուցիչն իր հերթին պատրաստակամություն էր հայտնել հաշտության համաձայնագիր կնքելու համար:

«Առավոտ» օրաթերթ

05. 02. 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728