Լրահոս
Օրվա լրահոսը

Օգտակար խորհուրդներ

Փետրվար 06,2015 12:30

Մաքրում ենք արյունը

Սրտի անխախտ աշխատանքի համար առաջին հերթին հարկավոր են առողջ անոթներ եւ մաքուր արյուն: Արյունը մաքրող արդյունավետ միջոցներից է.

 

1 բաժակ սառը ջրին ավելացնել 5 կաթիլ յոդ, 1 ճաշի գդալ մեղր եւ 1 ճաշի գդալ խնձորի կամ խաղողի քացախ: Խառնուրդը լավ խառնել եւ օրը 2 բաժակ խմել: Առաջին բաժակը խմել վաղ առավոտյան՝ 6-ին եւ մինչեւ 12-ը ոչինչ չուտել, հետո կարող եք սնվել՝ ինչպես ուզում եք եւ երկրորդ բաժակը խմել 22-ին եւ առանց որեւէ բան ուտելու՝ քնել:

Ցանկալի է օգտագործել 1 ամիս, որը ոչ միայն մաքրում է արյունը, այլեւ կանխում է գլխացավը, կարգավորում է նյութափոխանակությունը:

Սխտորի լիկյոր՝ հիվանդությունների դեմ

gini, sxtor 8-2

Թափանցիկ տարայի մեջ լցնել 12 պճեղ մանրացրած սխտոր (յուրաքանչյուրը՝ չորս մասի), ավելացնել 3 բաժակ կարմիր գինի, ամուր փակել եւ դնել սենյակի արեւոտ մասում: Խառնուրդը պահել 2 շաբաթ` ամեն օր 2-3 անգամ թափահարել: Օգտագործելուց առաջ քամել մուգ շշի կամ տարայի մեջ:

Օգտագործել օրը 3 անգամ՝ 1 թեյի գդալ, ուտելուց առաջ:

Այս «հրաշագործ» լիկյորը մարդու օրգանիզմից դուրս է հանում ավելորդ աղերը, մաքրում է արյունը, ամրապնդում անոթները, սիրտը, հեռացնում ավելորդ ճարպը, բարելավում նյութափոխանակությունը, բարձրացնում է մարդու աշխատունակությունը: Այս խմիչքն անփոխարինելի է նաեւ գինեկոլոգիական հիվանդությունների եւ բորբոքումների համար:

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս կիտրոնն ամբողջությամբ օգտագործել

mexr, limon 8-1Լվացած կիտրոնը դրեք սառնարանի խցիկում եւ երբ այն ամբողջությամբ սառչի, քերիչով անցկացրեք ամբողջ կիտրոնը եւ օգտագործեք ձեր ամենօրյա սննդակարգում` ապուրների, ձկնային կերակուրների, բոլոր կերակուրները կստանան հետաքրքիր համ ու հոտ: Կիտրոնի կեղեւը 5-10 անգամ ավելի շատ վիտամիններ է պարունակում, քան կիտրոնի հյութը:

Գլիցերին + վիտամին E = երիտասարդություն, գեղեցկություն

demqi xnamq 8-3

Գլիցերինը եւ վիտամին E-ն կարելի է եւ նույնիսկ անհրաժեշտ է օգտագործել ամեն օր: Վիտամիններ շարքում վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որը մաշկին տալիս է առողջություն եւ կանխում է տարիքի հետ փոփոխությունները: Այս նյութը սնուցում եւ պաշտպանում է մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից, վերացնում է այտուցվածությունը:

Որպեսզի ձեր դեմքը դառնա հարթ, թավշյա եւ վերանան մանր կնճիռները, գլիցերինն ու վիտամին E-ն հավասար չափաբաժնով խառնեք եւ դեմքին քսեք քնելուց առաջ: Գլիցերինը մաշկի համար անգնահատելի առանձնահատկություն ունի` այն պահում է խոնավությունը: Խնդիրներով մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում գլիցերինն օգտագործել առանց խառնուրդի` որպես լոսյոն: Կանոնավոր օգտագործման դեպքում մաշկը բարելավում է իր վերարտադրողականությունը: Յուղոտ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում գլիցերինն ու մեղրը նույն քանակությամբ խառնել եւ ավելացնել մի քանի կաթիլ եթերային յուղ:

Գլիցերինը եւ վիտամին E-ն ոչ միայն դեմքի համար են հիանալի քսուքներ, այլեւ՝ ձեռքերի:

Դեղատոմսերը փորձված են, բայց մի մոռացեք, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական մոտեցում է պահանջում, ուստի դրանք օգտագործելուց առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:

«Առավոտ» օրաթերթ

05. 02. 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728