Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում ձեռնարկել լարվածության նվազեցմանն ուղղված գործուն միջոցներ, խուսափել հակամարտության սրմանը հանգեցնող քայլերից։
«Իրավիճակը շփման գծում և հայ – ադրբեջանական սահմանին բարդ է մնում։ Նախկինի պես շատ են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հաճախացել են մարտական բախումները, ակտիվացել է հետախուզադիվերսիոն խմբերի գործունեությունը», – այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը (լուսանկարում)՝ շարունակելով. – «ԵԱՀԿ-ի դիտարկման առաքելության տեղեկատվությամբ՝ պատրաստված պաշտոնական աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա, միայն 2015 թվականի հունվարին հակամարտության գոտում զոհվել է 12, վիրավորվել՝ 18 մարդ։ Զոհերի փաստացի քանակը կարող է զգալիորեն ավելի շատ լինել»։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:
Անիմաստ կոչեր անելու փոխարեն,դադարեցրեք մեր թշնամուն զենք մատակարարելուց: