Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը՝ Մնացական Ալեքսանյանի ձերբակալության կապակցությամբ

Փետրվար 05,2015 20:54

Դեռևս տաք են հունվարի 12-ի  ոճրագործության վերքերը:  Դեպքին հաջորդեցին գյումրեցիների հուզումներն ու բողոքի ցույցերը, քաղաքն իրարով էր անցել պատահածի անսպասելիությունից և ոճրի զազրելիությունից: Շատերը շատ ավելի դաժան հատուցման կոչեր էին հնչեցնում, քան ՌԴ հյուպատոսության շենքի վրա գրոհելը:  Իրավիճակը Գյումրիում դարձել էր անկառավարելի: Բոլոր այն մարդիկ, ում համար կարևոր են Գյումրու եւ գյումրեցիների անդորրը, ձեռքները ծալած չնստեցին, այլ փորձեցին խաղաղեցնել մարդկանց:  Միահամուռ ուժերով հաջողվեց վիճակը կայունացնել, կանխել հակաօրինական արարքները:

Ի  ցավ մեզ, բողոքի նոր առիթ է ծագել Շիրակի մարզում՝ կապված հունվարի 15-ի  ցույցի մասնակիցներից մեկի՝ սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանի ձերբակալության հետ: Որքան հայտնի է, ձերբակալվածին դեռևս մեղադրանք չի առաջադրվել, և,  բնականաբար, այս պահին ոչ ոք չգիտե, թե ինչ արարք է թույլ տվել նա:

Այսուհանդերձ, ինձ համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված, որ դատախազությունը ձերբակալության  սանկցիա է կիրառում  այն պարագայում, երբ քննչական կոմիտեն կտրականապես դեմ է արտահայտվել: Հուսամ, որ հանրությունն այս անհասկանալի իրավիճակի բացատրությունը կունենա հնարավորինս շուտ: Այնուամենայնիվ, ցանկանում եմ տարակուսանք հայտնել ձերբակալության կապակցությամբ և հարցնել. արդյո՞ք հնարավոր չէ իրարանցման, գյումրեցիներին ափերից դուրս գալու ևս մեկ առիթ չտալ, արդյո՞ք մեկ ամբողջ տարածաշրջանի անդորրը պակաս կարևոր է, արդյո՞ք հունվարի 15-ի դեպքերից անհրաժեշտ հետևություններ չենք արել, արդյո՞ք սա անհաջող փորձ չէ շեղելու հասարակության ուշադրությունը մեր հիմնական պահանջից:

Որպես պատգամավորի թույլ տվեք նկատել, որ հունվարի 12-ի դեպքը  բացառիկ էր և արժե, որ բոլորը,  այդ թվում իրավապահ օղակները բացառություններ անեն:

Սիրելի հայրենակիցներ,  լինելով ձեր կողքին,  հույս ունեմ, որ բոլորս կկարևորենք  գյումրեցիների անդորրն ու հավատը արդարության  նկատմամբ, կլինենք ներողամիտ և հանդուրժող:

Մարտուն Գրիգորյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոհար Արշակյան says:

    Հերթական ամոթը… որքան ես գիտեմ մարդուն մեղադրանք են առաջադրում և նոր ձերբակալում, իսկ կասկածյալի դեպքում՝ չհեռանալու մասին գրություն են վերցնում… Հասկանալի է, որ ռուսական կողմի դիմումի համաձայն մեր ծառամիտներն ուզում են բլիթ թխել… ամոթ է… մեր տանը մեզ մորթում են, հանցագործությունը ցանկանում պարտկել, մեր ԱԱԾ ու ոստիկանությանը արժեզրկում են ժողովրդի աչքում՝ բռնածին ձեռքներից խլում-տանում, իսկ սրանք դեռ իրենց հավատարմությունն են ապացուցում ՌԴ-ին և հերթական զոհն են մատուցում… գժվել կարելի է…Հիշեցի հեղափոխությունների մասին տեսության մի դրույթ՝ երբ վերևիններն այլևս չեն կարողանում կառավարել, իսկ ներքևիններն էլ այլևս չեն դիմանում… եղբայր, խաղաղությամբ հեռացե՛ք, մի խայտառակեք ազգի պատիվը…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728