Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփանակերտ. Կարող ենք քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցու հետ փոխանակման հարցը. Arminfo.am

Փետրվար 05,2015 19:52

Ղարաբաղի իշխանությունները կարող են քննարկել ադրբեջանցի դիվերսանտներից մեկին հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետ փոխանակման հարցը: Այդ մասին հայտարարել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

«Մենք կարող ենք մտածել դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներից մեկի փոխանակման առաջարկի մասին: Նրանցից մեկին փոխանակենք, օրինակ, Ռամիլ Սաֆարովի հետ (2004 թվականին Հունգարիայում կացնահարել էր սպա Գուրգեն Մարգարյանին – խմբ): Սակայն միակողմանի փոխանակման մասին խոսք անգամ չի կարող լինել: Կարծում եմ, որ դա կլիներ բոլոր ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում», – նշել է Բաբայանը: Ընդ որում` նա ընդգծել է, որ ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ դատավարությունը եղել է անկողմնակալ և թափանցիկ: Նրա ասելով, հանցագործների մեղքն ապացուցվել է` միջազգային բոլոր սկզբունքների և նորմերի պահպանմամբ:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ  Ջեյմս Ուորլիքը ԱՊԱ-ի հետ զրույցում կոչ է արել վերադարձնել Լեռնային Ղարաբաղում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին: Նրա ասելով, նման մարդասիրական քայլը կարող է նպաստել կողմերի միջև լարվածության թուլացմանն ու վստահության ստեղծմանը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728