Սառը, անթարթ հայացքով,
Հիվանդ ու որբ մի աղջնակ…
Խաղալիքներով լեցուն,
Հեքիաթային մի քաղաք…
Կարդացեք նաև
Աշխարհը կուչ էր եկել,
Աղջնակի մի բուռ սրտում,
Տիեզերքն էր պար գալիս,
Նրա դալուկ աչքերում:
Ոչինչ չասող հայացքներ,
Անցորդների բյուր հոսքեր,
Վշտով լի անմեղ աչքեր…
Դարեր ձգվող վայրկյաններ:
Մարդիկ նայում աղջնակին,
Խորհում էին, զարմանում.
Նա միայնակ՝ այս ժամին…
Տեսնես, ու՞մ էր սպասում:
Աղջիկը լուռ, մտախոհ,
Սպասում էր հայրիկին…
Մարդիկ խոհեմ, լայնախոհ,
Գերի նրա հայացքին:
Մի պահ միտքը կանգ առնում,
Հոգիները՝ լուռ թախծում,
Չգիտեին փոքրիկն այդ,
Ի՞նչ էր խորհում՝ լուռ, «անդարդ»:
Զարմանքով լի խոհերով,
Զննում էին աղջկան,
Դառնացած հոգիներով,
Լքում՝ հայացքը նրա:
Տարօրինակ վիճակն այդ,
Լուռ հուշում էր. մի բան կա…
Փոքրիկ մի սիրտ…, լիքը դարդ…
Ի՞նչ էր ուզածն աղջկա:
Նա եկել էր՝ լի հույսով,
Գուցե, տեսներ հայրիկին,
Ու տանեին երկուսով,
Տիկնիկն՝ իր երազանքի …
Կարուսելն այդ արարի,
Պտտվում էր անկանգառ,
Խուլ լսվում էր լոկ մի բառ.
Հայրիկ, … ու՞ր ես, … դե արի…
Շատերն եկան ու անցան,
Ցավոք, բան չհասկացան,
Փոքրիկի երազանքը…
Ավաղ, մնաց անկատար…
Անանիա Մաղաքյան