Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր քայլ տնտեսական քաղաքականության հետ կապված անխուսափելիորեն քաղաքականացվում է. Հ. Նաղդալյան

Փետրվար 05,2015 19:31

-Ձեր կարծիքը այսօր խորհրդարանում «Շահութահարկի մասին» օրինագծի քննարկման վերաբերյալ:

–  Այսօր խորհրդարանի ուշադրությունը ներկայացված «Շահութահարկի մասին» օրինագիծը, կարծում եմ, կարևորություն ունի, և առանձնահատուկ է նրանով, որ աննախադեպ մեծ բեկում կարող է իրականացնել մեր արտադրանքի արտահանման, դրսի շուկաներում մեր ավանդական «նիշան» ամրապնդելու, նոր ապրանքատեսակներով ներկայանալու, նոր շուկաներ գրավելու իմաստով:

Այսօրվա տնտեսական իրողությունների պայմաններում, մեր առջև ծառացած խնդիրների իմաստով, չափազանց կարևոր է գտնել նոր ուղիներ և ձևեր՝ մեր ապրանքների արտահանումը էապես ընդլայնելու համար, և այն չափաքանակը՝ 50 մլրդ դրամ, որ դրված է որպես նախապայման, իսկապես, անօրինակ է, բավական է հիշել, որ ներկայացվեց տեղեկատվություն, որ այսօր երկրում միայն մեկ կազմակերպություն է արտահանման ծավալները հասցրել այդ ցուցանիշին, այն էլ՝ հումքային ոլորտից:

Ուստի, իրոք, նպատակը լավն է, ակտուալ է մեզ համար, և կմիանայի այն գործընկերների մտքին, ովքեր կոչ արեցին համատեղել ջանքերը կառավարության հետ և լավագույն լուծումը գտնել, որպեսզի այս օրինագծով հնարավոր շանսը իրողություն դառնա: Պետք չէ շահարկել, անտեղի քաղաքականացնել, նոր թիրախներ գտնել, փորձեք օգտակար լինել գործին և համատեղ ջանքերով կատարելագործել ներկայացրած առաջարկը՝ մեր տնտեսությանը նոր զարկ տալու համար:

Եթե կառավարությունը վարվեր ոչ այնպես, ինչպես ներկայացվում է այս օրինագծով, այսինքն` ոչ թե սահմաներ առանձնահատուկ ռեժիմ արտահանման ծավալները էականորեն մեծացնելու համար, այլ, օրինակ, հանդես գար առանձին արտոնություններով, ինչպես առաջարկում էին որոշ գործընկերներ, ապա շատ հեշտ էր պատկերացնել, թե ինչ կխոսեին մեր ընդդիմախոսները, քանզի այդ ստանդարտը վաղուց մշակված է մեր քաղաքական դաշտում:

Յուրաքանչյուր քայլ տնտեսական քաղաքականության հետ կապված անխուսափելիորեն քաղաքականացվում է: Հանրապետության նախագահի անունը, այլ հնչեղ անուններ բազմիցս հնչեցնելով սեփական պոպուլյարությունը բարձրացնելու, «քաջարի զինվոր» ներկայանալու, հեռուստատեսությամբ և կայքերով գովազդվելու նպատակը գերիշխում է կամայական հարցի քննարկման ժամանակ, վերջին շրջանում նաև երաշխավորված «շահեկան» թեմա է՝ փոքր և միջին ձեռնարկատերերին սիրաշահելը / դե պարզ է «պատրաստի դժգոհությունով» էլեկտորատ է/:

Եվ միևնույն է, ինչ առաջարկ ուզում է կառավարությունը բերած լինի, նույն «ռեֆրեն»-ով և նույն անուններով քննադատության անվան տակ , իսկապես, նույն շահարկումն է: Որովհետև, սրտացավ առաջարկների, թյուր տեղերը ուղղելու անհրաժեշտություն, իսկապես, միշտ կա: Կա, նաև, այս օրենքի պարագայում, և ես ողջունում եմ բոլոր այն գործընկերներին՝ մեծամասնական, թե ընդդիմադիր, ովքեր մտքեր, առաջարկներ և քննադատություն բարձրացրեցին՝ օրինագիծը կատարելագործելու նկատառումներով:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728