Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. Բերձորի միջադեպում իշխանությունն առյուծի բաժին ունի (Տեսանյութ)

Փետրվար 05,2015 19:14

«Այն, ինչ տեղի ունեցավ սահմռկեցուցիչ էր, ամենամղձավանջային երազում չէի պատկերացնի»,- փետրվարի 5-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Բերձորի դեպքերին, ասաց վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:

Նա կարծում է, որ այդ միջադեպում, ինչպես որ մնացած նման միջադեպերում, առյուծի բաժին ունի իշխանությունը: Ըստ նրա՝ իշխանությունները բացառապես իրավունք չունեին նման հանձնարարություններ տալ. «Այս վիճակը՝ մեր տո՞ւնն է, թե՞ մեր տունը չէ, սահման կա՞, թե՞ չկա արդյունք է կիսաանորոշ վիճակի, որը պահպանվեց տասնամյակներ շարունակ եւ այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչ չափով եւ ձեւով է հայաստանցին մասնակցում այդ տարածքի շենացմանը: Դա միայն մանկապարտեզի խնդիր չէ, որ միայն փող տաս, դա պետականություն եւ քաղաքական ինստիտուտներ կառուցելու խնդիր է»:

Ստեփան Սաֆարյանը ցավում է, որ միջադեպից հետո ափսոսանքի խոսքեր չհնչեցին եւ խոսք չկա պատժված մարդկանց մասին. «Սա վերին աստիճանի վտանգավոր իրավիճակ է: Համաձայն եմ՝ Արցախի հերոսի հետ չի կարելի այդպես վարվել, բայց մյուսների հետ էլ այդպես վարվել չի կարելի: Մյուսները անուն չունեն, բայց մյուսները նույնպես Արցախի թիկունքն են, անգամ թշնամին չէր կարող այսպես հարվածել Հայաստանի թիկունքին, ինչպես Արցախի իշխանություններն արեցին»:

Մանրամասները՝  տեսանյութում

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728