Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարոն Լեոն, քաղաքական շահարկումներով եք զբաղված». ՀՀԿ պատգամավոր

Փետրվար 05,2015 18:35

«Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի մասին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների ելույթներում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը միայն քաղաքական շահարկումներ է տեսնում:

«Պարոն Լեոն (դիմեց ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանին) այս պահին քաղաքական շահարկումներով էիք զբաղված: Դուք զբաղված եք քաղաքական շահարկումներով, իսկ նրանք, որոնք նախագծում լավ նպատակն են տեսնում, մտածում են ապագայի սերունդների մասին:

Քաղաքական շահարկումների խնդիր չունենք, այս օրենքը, որը տնտեսական քաղաքականության տարր ունի, ունի լավ նպատակներ, ցանկանում ենք, որ վերջնական տեսքով դառնա այնպիսին, որով չվնասենք»,- անդրադառնալով ելույթներին եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ նրա, չպետք է անընդհատ վախենան որեւէ գործողություններ կատարելուց եւ միայն մտածեն, թե ինչպես բյուջեն լցնեն: «Բյուջեի մուտքերի ավելացումը չի նշանակում տնտեսական զարգացում: Այստեղ խոսվեցին` բյուջեի հաշվին նման գործողություններ ենք անում, որ խթանենք արտահանումը: Իմ հաշվարկներով այս օրենքը, երբ փոփոխություններից հետո դառնա այնպիսին, որ չվնասի մնացած արտահանողներին…»,- Վահրամ Բաղդասարյանի այս հայտարարությունը դահլիճից հնչող ռեպլիկների արժանացավ, նա ընդհատեց ու դիմեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին կարգի հրավիրել ու դուրս հանել:

Դիտողությունից հետո շարունակեց. «Մեկ-երկու տարի հետո շահութահարկի տոկոսադրույքն իջեցնելով` կկարողանանք ավելի շատ մուտքեր ունենաք բյուջե, քան հիմա: Ո՞րն է պետության շահը, այդպիսի հարցադրում եղավ: Չեմ կարծում, որ միակ շահը բյուջեն լցնելն է: Պետության շահն է `օրենքի ճիշտ ներմուծման դեպքում խթանել արտահանումը, խրախուսել ներդրումը»: Նա օրենքի ընդունման հետաձգման անհրաժեշտություն չի տեսնում, ասաց բավականին ժամանակ ունեն բազմակողմանի քննարկելու:

Հիշեցնենք, որ նախագծով առնվազն 50 միլիարդ դրամի չափով արտահանում իրականացնող կազմակերպությունները «Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ հաշվետու տարում 20 տոկոսի փոխարեն կվճարեն 2 տոկոս շահութահարկ, սակայն Հայաստանի Հանրապետության տարածքում եկամուտ ստանալու իրավունք չեն ունենա:

ՀՀԿ-ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանն էլ դրական արտահայտվեց օրենքի մասին, ասաց` օրենքը շատ կարեւոր է, եւ պետք է ուշադիր լինենք ու միասնական ուժերով համաձայնեցնենք կառավարության հետ ու այս լավ գաղափարը դարձնենք մեր արտահանման խթանման համար լավ օրենք:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728