Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Արցախը Հայաստան է»

Փետրվար 05,2015 17:53

«Յուրաքանչյուր քաղաքական շարժում Հայաստանում՝ անկախ իր նպատակներից պարտավոր է ներկայանալ Արցախ, քաղաքական ընկերության դարպասները պետք է սկսվեն Ղարաբաղից»,-փետրվարի 5-ին «Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

Նրա խոսքերով՝ Արցախի ժողովուրդը պետք է իր խոսքն ասելուն սովոր լինի: Նա նշեց, որ արցախցիները չեն իմացել, որ «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությունը Արցախում խառնակություններ ստեղծելու ծրագիր չի ունեցել . «Մարդիկ իրենց կանանց ու երեխաներին էին տարել ցույց տալու համար, որ իրենք իրենց համար ամենակարեւոր մարդկանց հետ են գնացել, հայրենասիրության փոքրիկ դասընթաց է եղել դա: Արցախում պետք է իմանային, որ դրանից վատ բան չի լինի»:

Ազատ Արշակյանը համաձայն չէ այն կարծիքին, որ պետք չէ Հայաստանի քաղաքական կյանքը տեղափոխել Արցախ. «Արցախը Հայաստան է, մենք արցախցի ենք, արցախցիները հայաստանցի են, մի քաղաքական տարածք է, մի հայրենասիրական տարածք է, մեր հայրենիքն է, մենք պետք է ազատ տեղաշարժվենք, նրանց տեղյակ պահենք, եթե ցանկանան, մասնակից դարձնենք մեր կյանքին: Նրանք պարտավոր են մասնակցել մեր կյանքին, մենք մասնակցում ենք նրանց կյանքին: Հայաստանի Հանրապետությունը Արցախի մի մասն է, ոչ թե Արցախն է միացել մեզ, այլ մենք ենք միացել Արցախին, ես դրա մեջ տարբերություն չեմ տեսնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728